Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր Ֆիլիմոնովը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 9-ին մահացել է REN TV հեռուստաալիքի ստեղծագործական պրոդյուսեր և ֆիլմերի ու սերիալների արտադրության բաժնի ղեկավար Վլադիմիր Ֆիլիմոնովը։ Այս մասին հայտնում է Past.am-ը:
Գործընկերների խոսքով՝ Ֆիլիմոնովը մեծ ներդրում է ունեցել ռուսական հեռուստատեսային արտադրության զարգացման գործում՝ աշխատելով բազմաթիվ հաջողված նախագծերի վրա։
«Նա հուսալի, ազնիվ, անսահման բարի և անձնուրաց մարդ էր։ Միաժամանակ իսկական մասնագետ էր՝ բացառիկ ինտուիցիայով, տաղանդով և իր գործի նկատմամբ նվիրվածությամբ», – ասել է «Իզվեստիա» տեղեկատվական կենտրոնի և REN TV-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Տյուլինը։
Վլադիմիր Ֆիլիմոնովը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 29-ին։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աշխատել է նաև NTV հեռուստաընկերությունում և զբաղվել թատերական նախագծերով։
REN TV-ում նա հայտնի էր ոչ միայն որպես փորձառու պրոդյուսեր, այլև որպես ղեկավար, որը կարողանում էր բացահայտել հեռանկարային գաղափարներ և ձևավորել արդյունավետ ստեղծագործական թիմեր։
Նրա ստեղծագործական ժառանգության մեջ են «Չարը», «Նեման գործողությունը», «Վարյագը», «Փախստականը», «Կարպատներ․ Գործողություն 1», «Կարպատներ․ Գործողություն 2», «ՍՄԵՐՇ» և մի շարք այլ հեռուստանախագծեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



