Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե
ԲԼՈԳԳործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։
• Ցավում ենք, որ Մայր բուհում այս ամենը հանդուրժվում է։ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



