Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանում, այդ թվում՝ Փարիզում, ծայրահեղ շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակ։
Այս մասին հայտնում է Le Monde թերթը։
Ինչպես նշվում է, Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում նախկինում երբեք չեն հայտարարել կարմիր վտանգի մակարդակ մեկ տարվա ընթացքում երկու անգամ, հատկապես նման կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մոտ երեք շաբաթ։
Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Նոր Ակվիտանիայի հյուսիսից մինչև Լուարայի հովտի կենտրոնական մաս ընկած որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 41 աստիճանի։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հուլիսի 3-ին հայտնել էր, որ պետության տարածքում ավելի քան 2000 բնակիչ է մահացել մեկ շաբաթվա ընթացքում անոմալ շոգի հետևանքով։ Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածի նախնական տվյալները ցույց են տալիս մոտ 2025 հավելյալ մահվան դեպք։ Միևնույն ժամանակ Ռիստն ընդգծել է, որ գնահատականը հիմնված է ստացված մահվան վկայականների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



