Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):

Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:

Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու... պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):

Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են... «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են... հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:

Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:

Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն... փառաբանվի:

Հենց այնպես չէր, որ Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ պաշտոնական տվյալներով ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների հազիվ 49 տոկոսը, առաջին բաներից մեկը, որ արեց, մնացյալ 51 տոկոս քաղաքացիներին պիտակավորելը, վիրավորելն ու «կառաշակեր» անվանելն էր: Ավելին, նա չխորշեց Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների պիտակավորել որպես «պատերազմի կողմնակիցներ»: Բայց այստեղ խնդիրը գործածած պիտակների վիրավորական կամ անհեթեթ լինելը չէ: Բուն հարցն այն է, որ իշխող վարչախումբն անկարող է հանդուրժել որևէ անհամաձայնություն, որևէ ինքնուրույն մտածողություն, որևէ այլ կարծիք: Ավելին, իշխող վարչախումբն իրեն համարում է բացառապես իրեն ընտրողների իշխանություն, իսկ իրեն ձայն չտված մարդկանց (որ ավելի շատ են հանրագումարում) ընկալում է որպես թշնամի, համարում է, որ նրանք բացարձակապես ոչ մի իրավունք չունեն՝ բանտարկված ու բռնադատված լինելու «իրավունքից» բացի, համարում է, որ նրանց բոլորին պիտի «աքսորել» «վարժական հավաքների»: Ավելին, առանձին մերձիշխանական քարոզիչներ կամ իշխանության համակիր ֆեյսբուքյան օգտատերեր բացեիբաց կոչեր են անում «բոլորին դատել», «բոլորին քշել Ռուսաստան», «բոլորին այս անել, այն անել»: Իսկ իշխանությունը «կրքոտ» յուղեր է լցնում այդ կրակին:

Ի՞նչ անել: Անհատական մակարդակում՝ առնվազն մարդ մնալ: Այսինքն՝ լռել յայն չհամակերպվել անընդունելի երևույթներին ու դրսևորումներին, իշխանության հնչեցրած քարոզչական փուչիկ թեզերը «հալած յուղի տեղ չընդունել», չդադարել ինքնուրույն մտածել, հավատարիմ մնալ ավանդական ու ազգային արժեքներին, հասարակական ու ընտանեկան բարոյական կողմնորոշիչներին, չկորցնել դրանք:

Հա, ու շարունակել «բզել» ազգային, ընդդիմադիր ուժերին, որ արագացնեն իրենց վերակազմակերպվելու ընթացքը:

Սա առանձին վերցրած այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի իրավունքի հարց չէ: Սա առանձին վերցրած մեկ կամ մի քանի տասնյակ մարդու հանիրավի ազատազրկման կամ հալածանքի հարց չէ: Սա մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքների հարցն է. սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու իրավունքի, սեփական ազգային, մշակութային, պատմական ժառանգությանը տիրապետելու և այն պահպանելու ու զարգացնելու իրավունքի, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքի, սեփական հայրենիքը թշնամու շահերի սպասարկման «անցողիկ բակի» չվերածելու իրավունքի, սեփական երեխաների, թոռների՝ ապագա ունենալու իրավունքի հարց է վերջապես:

Սա հավաքականորեն լինելու իրավունքի, այլ ոչ թե վերամբարձ արտահայտությունների գոռգոռոցի տակ դեպի անէություն ընթանալու հարց է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարում