Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ մարդասեր էր իր տեսակով։ Փոքր տարիքից սկսած, երբ բակում խաղալիս տեսնում էր, որ հարևանը ծանր տոպրակներով գալիս է, վազում էր օգնելու։ Ոչ թե ես եմ իրեն նման ուղղություն տվել, այլ իր ներսում դա կար։ Հարգանք ուներ ավագների, հետո արդեն փոքրերի հանդեպ։ Շատ լավ որդի էր, թոռնիկ, շրջապատի համար՝ հրաշալի ընկեր։ Իրեն բոլորը շատ են սիրել։ Նա էլ կյանքն էր սիրում և կյանքը վայելում։ Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, հրաշալի, կիրթ զրուցակից էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Մարիաննան։

Սամվելը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում են անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու ուսանողական տարիները։ Սպորտը նրա կյանքում յուրահատուկ դեր է ունեցել, սիրողական մակարդակով տարբեր սպորտաձևերի է հաճախել։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդուն ավելի հեշտ էին տրվում հումանիտար առարկաները. «Ռուսերենն էր շատ սիրում։ Նորմալ առաջադիմություն ուներ»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում։ Մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ «Շատ ակտիվ, մարդամոտ, շփվող տղա էր, հեշտությամբ հարմարվեց նոր միջավայրին։ Իրեն բոլորը շատ էին սիրում։ Հիմա էլ ամեն տարի Վերջին զանգին դպրոցից զանգում, մեզ հրավիրում են մասնակցելու միջոցառումներին»։

Սամվելը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության։ «Նա 2016 թվականին պետք է մեկներ բանակ, բայց դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժինը։ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մեղրիում։ Տղաս մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել կրթությունը իրավաբանության ֆակուլտետում։ Ցանկանում էր փաստաբան դառնալ»։

Երբ տիկին Մարիաննային հարցնում եմ բանակի և ծառայության վերաբերյալ Սամվելի վերաբերմունքի մասին, նշում է. «Սամվելն ազատություն սիրող և ոչ ռեժիմով ապրող մարդ էր։ Բայց երբ ուսումն ավարտեց, ասաց՝ գնում եմ ծառայելու։ Իմ անհանգստություններն ավելի շատ էին։ Ասեմ, որ իմ վախը ծառայության, բանակի հանդեպ Սամվելի մանկության տարիներից է եղել։ Երբ զինվոր էի տեսնում, հուզվում էի։ Անգամ, երբ հեռուստացույցով բանակին վերաբերող ֆիլմ կամ հաղորդում էր ցուցադրվում, ամուսինս կատակում էր՝ փոխեք ալիքը, հիմա Մարիաննան կհուզվի։ Չգիտեմ՝ դա կանխազգացում էր, թե ինչ, բայց այդ վախն ու անհանգստությունը կար։ Իսկ Սամվելը շատ հանգիստ մեկնեց ծառայության։ Տղաս ճնշման խնդիր ուներ, բայց դա իր համար առիթ չդարձավ, որ հետաձգի բանակ մեկնելը»։

Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամները ուղևորվում են Մեղրի՝ Սամվելին տեսնելու։ «Նա արդեն Մեղրիի գնդում էր։ Մինչ այդ՝ կարանտինի շրջանում, իրենց դիրքեր էին բարձրացրել, հետո տղաներին քիչ-քիչ իջեցնում էին գունդ։ Հիմա, երբ վերլուծում ենք մեր վերջին հանդիպման օրը, մտածում ենք՝ գուցե գիտեր, որ մի բան այն չի լինելու։ Նա լուրջ տղա էր, բայց, միևնույն ժամանակ, շատ կենսուրախ, աշխույժ։ Այդ երկու օրը, որ իր հետ անցկացրեցինք, Սամվելը շատ մտահոգ էր։ Իրեն երբեք այդպիսին չէինք տեսել։ Ե՛վ մենք, և՛ Սամվելը տխուր էինք, բայց ոչ մեկս չէր հասկանում, թե ինչու»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրենց այդ օրը գնդից դուրս են բերել, բարձրացրել դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին՝ իմ ծննդյան օրը, իր ընկերները եկան մեր տուն, ինձ շնորհավորեցին, նա էլ զանգահարեց, զրուցեցինք։ Հոկտեմբերի 3-ին զանգահարեց, ասաց, որ իրենց տանում են Արցախ. նախ՝ Սանասար (Կուբաթլու), այնուհետև՝ Ջրական։ Իր հետ ութ օր խոսել ենք, բայց նա մեկ օր չի բողոքել, ցույց չի տվել, որ թեժ կետերում է։ Զանգահարում էր, զրուցում էինք, մեզ համոզում էր, որ իրենք պատերազմական գործողություններից հեռու են։ Շատ հանգիստ էր խոսում, միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Սա անխտիր բոլոր տղաների խոսքն էր։ Նա մեզ հանգստացնում էր, որ ապահով են, բայց ամենաթեժ կետերում է եղել»։

Սամվելն անմահացել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ջրականում՝ հայտարարված առաջին հրադադարի ժամանակ։ ««Ուրալները» կանգնում են, տղաները զենք են դատարկում։ ԱԹՍ-ն ֆիքսում է և հարվածում է մի «Ուրալին»։ Տղաները, որոնք այդ պահին «Ուրալի» կողքին են եղել, վիրավորվում են կամ զոհվում։ Սամվելն ու մյուսները նետվում են օգնության։ Մի քանի հոգու դուրս են բերում այդ հատվածից և, փոխանակ մի պահ կանգ առնեն, որ ԱԹՍ-ն հեռանա, հետո մոտենան մնացած տղաներին, նորից են նետվում օգնության։ ԱԹՍ-ն կրկին հարվածում է։ Այդ օրը բավականին շատ զոհեր են ունեցել»։

Հոկտեմբերի 11-ին ընտանիքը Սամվելից լուր չի ստանում։ Փորձում է ծանոթների միջոցով տեղեկություն իմանալ, սկսում են անհանգստանալ։ Հետո պարզվում է, որ ընտանիքի մտերիմներն արդեն գիտեն Սամվելի զոհվելու բոթը։ Երկու-երեք օր հետո Սամվելն արդեն «տանն էր»։

Մայրիկը վստահ է, որ պատերազմի դաշտում Սամվելի բոլոր մտքերը եղել են ընտանիքի մասին։ «Իր ուշքն ու միտքը եղել է մեզ պաշտպանելը, ինչպես ասում են՝ անել ամեն ինչ, որ մեր մազը չծռվի։ Աննկարագրելի ծնողապաշտ էր։ Բնականաբար, հաջորդիվ իր հայրենիքն էր, իր հողը, տունը։ Նա զոհողության է գնացել հանուն իր ընտանիքի և հայրենիքի։ Այս միտքն է ապրելու ուժ տալիս։ Եվ, իհարկե, նաև աղջիկս։ Ծանրագույն օրերին ես հստակ գիտակցում էի՝ երկու երեխա ունեմ։ Եվ պետք է իմ մեջ այնքան ուժ գտնեմ, որ լինեմ աղջկաս կողքին, իրեն թիկունք լինեմ։ Աղջիկս չպետք է կրկնակի հարված ստանար։ Եղբորը կորցրել էր, մենք չէինք կարող թուլանալ և այդ կերպ նրան մի հարված էլ հասցնել։

Սամվելիցս հետո որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի կարող տանը նստել։ Ապրում ենք, ծանր է, բարդ է, բայց ապրում ենք։ Պետք է պատվով, հարգանքով, կողքինին ձեռք մեկնելով, բարությամբ ապրենք։ Շարունակում ենք ապրել մեր առօրյայով՝ մեր խաչը կրելով, մեր ցավը մեր ընտանիքի ներսում պահելով։ Որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ ցույց տալու կարիք չունենք»։

Հ. Գ. - Սամվել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»