Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվարից մայիս ամիսներին նվազել է 21.5%-ով՝ համեմատած 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին։
Այս տարվա առաջին 5 ամիսների վիճակագրության համաձայն՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.196 միլիարդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմել է 2.763 միլիարդ դոլար։ Ռուսաստանի բաժինը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նույնպես նվազել է. 2026 թվականի հունվար-մայիսին այն կազմել է ընդհանուրի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 35.1%։
ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը նույնպես նվազել է․ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 36.7%-ից հասել է 2026 թվականի 29.8%-ի։ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8.3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194.8%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 7.865 միլիարդ դոլար, ինչը 0.1%-ով պակաս է 2025 թվականի 7.870 միլիարդ դոլար ցուցանիշից։
Հետևեք մեզ՝ այստեղ



