Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Հետևեք մեզ՝ այստեղ



