Եգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի 14 քաղաքացիներ տուժել են, երբ գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում գտնվող Մահալլա քաղաքի մոտ, ասվում է տեղական երկաթուղային իշխանությունների հայտարարության մեջ։
«Լոկոմոտիվի հետևում գտնվող առաջին վագոնը ռելսերից դուրս է եկել Տանտա քաղաքի մոտ գտնվող Մահալլա Ռոխ կայարան մարդատար գնացքի ժամանման ժամանակ, ինչի հետևանքով ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել», – նշել է վարչությունը:
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության բրիգադներն անհրաժեշտ տեխնիկայով՝ դեպքի հետևանքները վերացնելու և գնացքների բնականոն երթևեկությունը վերականգնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



