Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին և դուրս եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։
Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝ Ջիբրալթարի, երրորդ խաղում 97:90 հաշվով՝ Մալթայի հավաքականի նկատմամբ։ Խմբային վերջին խաղում մեր պատանի բասկետբոլիստները 110:78 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ



