Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն Իրանի իր գործընկեր Աբբաս Առաղչիի հետ զրույցում ամերիկա-իրանական հակամարտության կողմերին զսպվածության և դեէսկալացիայի կոչ է արել։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն հրապարակման՝ Դարը հայտարարել է, որ կողմերին անհրաժեշտ է գնալ դեէսկալացիայի ուղիով և զսպվածություն ցուցաբերել, ինչպես համաձայնեցվել էր 2026 թվականի հունիսին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում։
Նա նաև նշել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են վեճերի լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հասնելու միակ կենսունակ ուղին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները հզոր հարվածների շարք են սկսել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ բազաներին հասցված պատասխան հարվածների մասին։ Իսլամական Հանրապետության իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



