Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գինու Համբույրը

ԲԼՈԳ

Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դա առավոտյան էր։ Տիպիկ ամերիկյան առավոտ,որն պետք է սկսվեր թոսթից և տաք շոկոլադից,բայց արի ու տես... Սենյակը ողողված էր վանիլային մոմի բույրով,իսկ լապտերը դեռ երեկոյից ի վեր վառված էր մնացել... Սեղանին գինու բաժակներից ձախինը նրանն էր,քանզի բաժակի գեղեցիկ կոր մակերեսի եզրին,դաջված էր նրա շուրթերն ու ժպիտը։

Օդում կախված էր երջանկությունը,իսկ շոկոլադե կոնֆետի մնացորդները ավելի էին քաղցրացնում պահը։ Ամեն ինչ լուռ էր...Միայն հեռվից հազիվ լսելի էր դառնում փողոցի շարժումը,իսկ իմ բնակարանը,որն փողոցից հեռու է, կարծես թաքնված է այս հսկայական քաղաքի աղմուկից։ Դրսում արդեն զգալի էր շոգը,իսկ սենյակիս վառվռուն վարագույրներց ներս, ամեն ինչ մեղմ էր ու անիրական։ Արթնացա... դիմացս տեսա նրան... Հոլիվուդյան իրականության մեջ,Հոլիվուդյան ֆիլմ հիշեցի,որի ամենավառ դրվագներից մեկը կենդանացել էր տանս,ննջասենյակում։ Սովորությանս համաձայն արդնանում եմ աջ աչքս բացելով....Չեմ հիշում մի առավոտ,որն շոկոլադով սկսված չլինի,այս օրը ևս բացառություն չէր։ <Ի՞նչ է երջանկությունը>,-իրանից թաքուն մտածեցի ես, ու ժպտացի,քանզի արդեն գիտեի պատասխանը։ Որն է երջանկության բանաձևը,կամ ինչպե՞ս են դառնում երջանիկ...Միգուցե... երջանիկ ծնվու՞մ են....

Նրա սպիտակ դեմքը էլ ավելի լուսավոր էր,քանզի հագին իմ սպիտակ վերնաշապիկն էր,որի ձախ թևը ծալած էր,իսկ ընդհանուր երկարությունը ճիշտ շրջազգեստի չափ էր։Հասակիցս ելնելով գրեթե բոլոր աղջիկների հագին,այն կնայվեր նույն կերպ,բայց այնպես ինչպես նա էր շողու՜մ...Դա տեսնել էր պետք... Անշուշտ եթերից և բարդ առօրյայից հետո այն իդիալական տեսք չուներ,բայց իր կիսամերկ մարմնի հետ համադրվելով,դիտվում էր անթերի։ Մազերը հավաքված էր կողքի,իսկ այսպես կոչված սանրվածքը պահում էր աշխատասենյակիս անվանական գրիչը,որն հետո թղթին պիտի հանձներ ժամեր առաջ կատարվածը։ Ձայնասկավառակը դեռ պտտում էր անմահական մեղեդին և թավջութակի ամեն մի լարին դիպչելով,աննկարագրելի շունչ էր հաղորդում իրականությանը։ Կարմիր գինի,կաթնային շոկոլադ,վանիլային թխվածք ու կանացի օծանելիք...Այս բոլոր բաղադրիչները ընդհանուր համադրությունը տարբեր մտքեր էր արթնացնում։ Նրան ոսկեգույն վարսերը,որոնք արևի պես շողում և լուսավորում էին օրը, համադրվել էին գրիչիս հետ և նրա մտքով անգամ չէր անցնի թե ինչ գրիչ է նա վերցրել և ինչ նպատակով է օգտագործում։ Խոստովանում եմ,որ այդպիսի վերաբերմունքի նա՝գրիչս,դեռ չէր արժանացել։Չէ որ դա սովորական գրենական պիտույք չէ...Գիտե՞ր արդյոք նա,որ արդեն քանի-քանի տարի,այն անփոփոխ մնալով,հարստացնում է անձնական գրականությունս,իսկ երգերը...երգե՜րը,որի համար նա պարզապես խելագարվում է ևս նրա <ձեռքի> գործն են։ Պահից անմահացած ես անզոր էի խոսել,անգամ եթե կարողանայի, ոչ մի բառ չէի կարող արտասանել, քանզի արբած էի տեսիլքից,որն անշուշտ իրական էր։ Ժամացույցի վարկյանների վազքը լսելի դարձավ,իսկ սուրճի բույրն,որն կանչում էր խոհանոցից,ստիպեց,որ մի փոքր վեր նստեմ անկողնումս։ Նա ժպտաց և ճեղքելով սենյակի լույսը, անցավ խոհանոց,իսկ ես բացեցի օրագիրս և սկսեցի նշումներ անել։ Սիում եմ գրիչի և թղթի համադրությունը,սիրում եմ սպիտակ մակերեսը,որի վրա հայտնվում են խզբզանքներ,որոնք մեծ հաշվով միայն ես եկ կարողանում վերծանել։ Սիրում եմ բառերով նկարել իրականությունը և օգտագործելով բառային բոլոր գույները,հնարավորինս վառ ներկայացնել կատարվածը։ Երեք րոպե անց նա վերադարձավ,իր հետ բերելով իմ սիրելի սառը նարնջի հյութը,առանց սառույցի։ <Հեսա եթերի ես գնալու,սառույց պետք չի...Բա,որ ձայնիդ մի բան եղավ,ի՞նչ ենք անելու>-կես կատակ կես լուրջ իրեն բնորոշ ձևով արտասանեց նա,իսկ ես չհասկանալով թե,որտեղից նա գիտի,որ ես տանել չեմ կարողանում սառույցը,վերցրեցի իր ձեռքերի ջերմությունից գոլորշիացած բաժակը,և երեսին նայելով կում արեցի։ <Հուսամ չես թույնի ինձ>- շարունակեցի ես,իսկ նա հակադարձեց,ասելով,որ ես այդպես էլ չվստահեցի ոչ ոքի։ Հորդորեցի,որ չնեղանա,քանզի տեսակս է այդպիսին,կասկածամիտ,վատատես,փնթփնթան...Ի՞նչ արած,սա է,բան անել չեմ կարող...

Նա կես քայլ անելով բռնեց ձեռքիցս,և բաժակը մատներիցս չանջատելով մոտեցրեց նկարած շուրթերին և կում արեց։ 

-Փաստորեն ընկերովի մահը հարսանիք է...Շարունակեցի ես,իսկ նա ժպտալով վերցրեց սեղանի վրայի գունավոր կոնֆետներից մեկը և ասաց,որ չգիտես ինչու,ես այդ կոնֆետին եմ նման։ Կոնֆետն էլ կոնֆետ լինի՞... Նուշով գունավոր կոնֆետ,որ տարոսիկների մեջ են դնում...Դե դուք հասկացաք որոնց հետ եմ... Պահը կոտրեց հեռախոսային զանգը...Պատասխանեցի... Այնուհետև պարզ դարձավ,որ պետք է շտապեմ...Ձայնագրություն կա... 

- Առանց քեզ գործը գլուխ չի գա,չէ՞,- դժգոհեց նա,իսկ ես արդեն անկողնումս նստած,ասացի,որ աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում...
Նա խոստովանեց,որ ես բացառիկ եմ...Անշուշտ լավ զգցի ինձ ու վեր կացա...Լոգարանում գտնվելուս րոպեներին նա հասցրեց կարգի հրավիրել անկողինը,շորերը,սեղանը մի խոսքով այն ամենը,ինչ կարգի հրավիրելու կարիք ուներ։ Անշուշտ ես,ով վերջին 2 տարին միայնակ է ապրում,շատ հավաքված և մաքրություն սիրող մեկն եմ,բայց այն ինչ ես տեսա,հասկացա,որ ոչ....Տան օջախը կինն է... Առանց կնոջ օրը լուսավոր չի կարող լինել,իսկ հեղինակը չի կարող շարադրել իր միտքը։ Հարցրեցի,թե որ կոստյումը հագնեմ...Առանց հապաղելու ասաց,որ անկասկած սևը,որն նա արդեն հանել էր պահարանից և պատրաստ դրել աթոռի վրա։ Հիշեցի մեր լավ օպերատոր Ռոբերտի խոսքերը...

-Է՜խ Ռաֆ ջան...քեզ կնոջ ձեռքա պետք...
Հայելու մեջ նայելով ժպտացի,իսկ նա՝ով իմ կես բոյին է,հայտնվեց դիմացս և ձգվեց դեպի օձիքս և կապեց մուգ կարմիր փողկապը... Շեշտելով,որ հիմա արդեն եթերային տեսք ունեմ,ասաց,որ այ հիմա կարող եմ տանից դուրս գալ։ Բա՜...Այ այսպիսի բան է կինը։ Նա հայտնվում է անսպասելի,ներխուժում է քո շրջապատ,գլուխ,մեքենա,աշխատավայր,տուն և անկողին....իսկ հետո արդեն քո տանը սկսում է քեզ ասել,թե ինչ անես և ինչպես դուրս կամ ներս անես... Դուրս եկա...Ձեռքիս կոստյումը,եթերից հետ առօրյա հագուստը ձեռքիս....Սովորության համաձայն նայեցի աջ,որտեղ սարի լանջին երևում է ՀՈԼԻՎՈՒԴ գրառումը և ժպտալով նստեցի մեքենաս։ Հիշեցի,որ ընդմիջմանս համար նախատեսված բանանը չեմ վերցրել։ Ա՜խ ...Եվայի ցեղը խելքա թողո՞ւմ.... Ուզում էի իջնել մեքենայից,երբ դարձյալ զանգեց հեռախոսս...Նա էր... ասաց,որ հագուստնի հետ մի հատ բանան է դրել,որ այտեղի զիբիլներից չառնեմ չուտեմ..Ասաց,որ ինձ խնայեմ ու քիչ նեռվայնանամ։ Այդ ժամանակ հասկացա...Կինը վերցնում է տղամարդու մտածողության և մտավոր ծանրաբեռնվածության մի մասը և սկսում է մտածել տղամարդու փոխարեն։ Այլ կերպ ասած նա թեթեևացնում է մեր մտավոր ծանրաբեռնվածությունը։ Շարժվեցի տեղիցս և ճանապարհ բռնեցի դեպի հեռուստատեսություն։ Ճանապարհին դարձյալ զանգեց....Ասաց,որ գանլու է,բայց տունը ոտքից գլուխ հավաքելուց և ողջ փոշիները վերցնելուց հետո միայն։ Ասաց,որ ես երջանիկ մարդ եմ...Թե ինչու՞ նա դա ասաց չգիտեմ,բայց ցավում եմ,որ նրան չհարցրեցի,թե արդյո՞ք երջանիկ է նա...Բնավորություն է...
Աշխատանքից հետո եկա տուն... Բացեցի տանս դուռը,հանեցի ժամացույցը,կոշիկներս...թուլացրեցի փողկապը...Միացրեցի Մաեստրո Մանսուրյանին...Լցրեցի մեկ բաժակ գինի....Պահը անմահացավ....Ցավոք մեր կյանքի լավագույն ակնթարթները հնարավոր չի լինում կրկնել։ Ամենը հիշվում է գնահատվում է այն ժամանակ,երբ եզակի օրինակով է պատահել։ Մենք հիշում ենք առաջին դասարնը,առաջին ուսուցչուհուն,վերջին դասարանը,առաջին քննությունը,ընդունելությունը,առաջին սերը,առաջին համբույրը,առաջին հաղթանակը,առաջին պարտությունը,մենք միշտ հիշում ենք դեպքեր որոնք տեղի են ունեցել անցյալում և գիտակցում ենք,որ այլևս երբեք չեն կրկնվի..Ինչպես օրինակ երեկվա օրը...Միգուցե մենք ցանկանանք կրկնել այն,բայց երբեք չենք կարողանա ամբողջովին վերարտադրել նախորդ պահը,այնպես որ մեզ մնում է միայն հիշել և փակելով աչքերը, արբել բերկրանքից։

Ա՜խ որքան անիմաստ արարած է տղամարդը,առանց կնոջ...Կանայք միշտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի,սակայն միշտ խանգարում են դրանք իկատար ածել։ Դա է ողջ կյանքի պայքարը։

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ