Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անչափ հուզիչ պատմություն… 70 տարի անց այս սիրահար զույգը նորից հանդիպել է… (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Blog.1in.am-ը գրում է.

Ցանկացած պատերազմ, անխոս, զզվելի և սարսափելի պատմական իրադարձություն է: Սակայն այնպես է ստացվել, որ մարդիկ առանց կոնֆլիկտների չեն կարողանում ապրել: Պատմության մեջ ամենաողբերգական և մասշտաբային պատերազմը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Այդ հակամարտությունը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, սակայն ոչ մի պատերազմ չի կարող հաղթել մարդկային իսկական զգացմունքներին: Հենց այս մասին է այսօրվա Blog.1in.am-ի պատմությունը: Հեռավոր 40-ական թվականներին ամերիկացի Նորվուդ Տոմասը Լոնդոնում ծանոթացել է Ջոյս Դյուրանի հետ, և նրանք սիրահարվել են…

1

Նորվուդն ու իր ընկերը հանգստանում էին ծառայությունից և դուրս էին եկել Թեմզայի ափին զբոսնելու: Այնտեղ նրանք ծանոթացան երկու աղջիկների հետ, որոնցից մեկը 17-ամյա Ջոյսն էր: Աղջիկը միանգամից դուր եկավ Նորվուդին: Նրանք բոլորը միասին գնացին նավակով զբոսնելու: Եվ այդ պահից սկսած, նրանք աշխատում էին իրենց ազատ ժամանակը միմյանց հետ անցկացնել:

1944 թվականի մայիսին Նորվուդը հրաման ստացավ գնալ Նորմանդիա: Այդ սարսափելի պայքարում Նորվուդին հաջողվեց ողջ մնալ, իսկ իր սիրելին իրեն էր սպասում Լոնդոնում:

2

Սակայն, ինչպես նման այլ պատմություններում ճակատագիրը սիրահարների հետ չար կատակ խաղաց: 1945 թվականին Նորվուդին հրամայեցին վերադառնալ հայրենիք: «Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ Ջոյսին», – հիշում է վետերանը:

Որոշ ժամանակ սիրահարները գրում էին միմյանց, Նորվուդը նույնիսկ առաջարկել էր Ջոյսին տեղափոխվել իր մոտ և իր կինը դառնալ, սակայն աղջիկը մերժել էր: Ավելին, նա մտածեց, որ Նորվուդը կամուսնանա ուրիշի հետ և ժամանակի ընթացքում դադարեց նրան գրել:

3

Այդ ժամանակից շատ տարիներ են անցել: Ջոյսը ամուսնացել է և տեղափոխվել Ավստրալիա, Նորվուդը նույնպես ընտանիք է կազմել: Բայց նրա կինը մահացել է 2001 թվականին, իսկ Ջոյսը բաժանվել է իր ամուսնուց:

Վերջերս Ջոյսը նորություններով լսեց մի 88-ամյա վետերանի մասին, ով օդապարիկով թռիչք է կատարել: Ի զարմանս Ջոյսի, դա հենց իր Նորվուդն է եղել: Կինը խնդրեց իր տղային գտնել Նորվուդին և դա նրան հաջողվեց:

4

Նրանք գրեթե երկու ժամ զրուցեցին Skype-ով: Նորվուդի տղան որոշեց պատմել այս պատմության մասին համացանցում, և մարդիկ սկսեցին գումար ուղարկել վետերանին, որպեսզի նա կարողանա այցելել իր սիրելիին: Եվ որոշ ժամանակ անց, Նորվուդն այնուամենայնիվ որոշեց. «Ավելի լավ է ես մահանամ թռիչքի ժամանակ, քան մնացած ողջ կյանքիս ընթացքում մտածեմ. Իսկ ի՞նչ կլիներ, եթե…»

6

Նա տղայի հետ միասին գնաց Ավստրալիա: Շատ հոգնեցնող և երկար ճանապարհ էր՝ չորս թռիչքներով: Սակայն տեղ հասնելուն պես, նրանք անմիջապես գնացին Ջոյսի տուն. «Ես չգիտեմ, թե ինչ կզգամ նրա հանդեպ, բայց, ամեն դեպքում, ես կհանդիպեմ իմ հին ընկերոջը»:

7

Հանդիպման ժամանակ Ջոյսն ու Նորվուդը երկար ծիծաղում էին՝ հիշելով իրենց անցյալը: Նրանք իրար ձեռք էին բռնել և բաց չէին թողնում: Նորվուդն ասում էր, որ Ջոյսը նույն գեղեցկուհին էր մնացել, ինչին կինը պատասխանեց, որ նա անխղճորեն ստում է::) Մի խոսքով նրանք իրենց երիտասարդի պես էին պահում և միայն նրանց դեմքի կնճիռներն էին խոսում այն մասին, որ իրենց առաջին հանդիպումից արդեն 70 տարի է անցել …

5

Անձամբ ես նման պատմություններն ուզում եմ նորից ու նորից կարդալ: Դրանցում մի բան կա, որը ստիպում է հավատալ հրաշքների:

Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից