Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի վերջին հարձակումների լույսի ներքո Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել «ագրեսորներին Իրանի ժողովրդի դեմ իրենց հանցագործությունների համար», հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
«Այն (նախարարությունը – խմբ.) ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի քարտուղարության կողմից ԱՄՆ-ի կողմից օրենքի ակնհայտ խախտման նկատմամբ « ոչ կառուցողական մոտեցումների» կապակցությամբ և կոչ է արել գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել ագրեսորներին և պատժել նրանց, ովքեր հրամայել և կատարել են հանցագործություններ Իրանի ժողովրդի դեմ», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



