Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի դաշնակիցներն այսօր հերթական հավաքն են անցկացնում Փարիզում՝ վերահաստատելու աջակցությունը Կիևին և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։
«Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որը նախաձեռնել են Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, նպատակ ունի առաջ մղել հրադադարի ու խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, անցած շաբաթավերջին հայտարարել էր Ելիսեյան պալատը։
Պաշտոնական Փարիզի հավաստմամբ՝ գագաթնաժողովում կհայտարարվի, որ Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերը լիովին պատրաստ են տեղակայվել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Վաշինգտոնը, որը բացառել է ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայումը, պաշտոնապես «Կամավորների կոալիցիայում» չէ, սակայն ներգրավված կլինի հնարավոր հրադադարի վերահսկման գործընթացում։
Հետևեք մեզ՝ այստեղ



