Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի տեղեկություններով՝ Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից ընկել է 1-ամյա երեխա։
Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես Past.am-ին հայտնեցին բուժհաստատությունից, փոքրիկը հիվանդանոց էր ընդունվել բազմակի վնասվածքներով և սրտի կանգով։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և համապատասխան մասնագետներն անմիջապես իրականացրել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները՝ երեխայի կյանքը փրկելու համար։
Սակայն, բժիշկների գործադրած բոլոր ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։ Բուժհաստատությունից տեղեկացրել են, որ ստացած ծանր վնասվածքների հետևանքով չի հաջողվել վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, և արձանագրվել է կենսաբանական մահ։
Past.am-ը ցավակցում է փոքրիկի ընտանիքի անդամներին և հարազատներին այս ծանր կորստի կապակցությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



