Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսարանների ապահովում, սեփական վախերի դրսևորում։ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին յուրաքանչյուրը մի բնորոշում է տալիս։ «Առաջին հերթին՝ ներսում, բայց նաև դրսում փորձում է ցույց տալ, թե ինչու է այդքան տոկոս ստացել, այլ ոչ ավելի։ Նա միշտ ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն է հավաքելու, որ այդքան «շուն ու շանգյալ» չկա, որ այս ընդդիմությանը՝ «եռագլուխ պատերազմի կուսակցությանը» ձայն տա և այլն։ Եվ հանկարծ ընդդիմությունն այդքան ձայն է հավաքում։ Նա պետք է ոչ միայն իր, այլ նաև դրսի լսարանի՝ Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ նա մշտապես ասում էր՝ բոլորը կիսում են իր գիծը, այն է՝ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, հիմա ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Կարելի է ասել, որ Հայաստանի ինչ-որ մասն իր հետ համաձայն է, բայց մյուս մասը՝ ոչ։ Եվ նա ստիպված գնում է այս քայլերին։ Ասում է՝ ընդդիմությունը կաշառքով է այդ ձայները ստացել, դրանք անկեղծ ձայներ չեն և այլն։ Սկսել է այս գործընթացը՝ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, որոնք բոլորն ունեն քաղաքական աստառ։ Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական խումբն իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ, բայց անդրադարձել էր այն մթնոլորտին, որ իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Երբեմն մտածում եմ, որ գուցե կարիք ունի ինքն իրեն համոզելու, որ իր հակառակորդների ձայները, այսպես ասած, «մաքուր» ձայներ չեն, և հիմա գնում է բոլորի հետևից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։ Նշում է՝ արդեն իսկ հայցեր կան քաղաքացիներից, որոնք դատարան են դիմում՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքների, թե կաշառքի դիմաց են ընտրել ընդդիմությանը։

Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորումներին։ «Ներքուստ ինչ-որ անհանգստություններ են ձևավորվում մարդկանց մոտ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պատվեր կա։ 2018 թվականից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրանք բոլորն, այսպես ասած, փուչիկ են եղել, հիմա ինչ-որ նոր բան են հիշել Իրանի հետ կապված։ Ընդ որում՝ Իրանի դեսպանը դիվանագիտորեն հասկացնում է, որ «մեջը բան չկա, մեզ մի խառնեք»։ Փաստաբանները ևս ներկայացրել են Իրանի դատարանի որոշումը, որով, փաստորեն, մեղադրվում են Իրանի գործարարները։ Դեսպանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով տրամադրել է Հայ-իրանական առևտրի տան տարածքը, նշանակում է՝ դիվանագիտորեն ասում է, որ ճիշտ է, ձեր գործն է, բայց այդտեղ ոչ մի ուրիշ բան չկա։

 Նրան բերման ենթարկելու այդ տեսարանն ուղղակի ամոթալի էր։ Վերջին բրիֆինգի ժամանակ մի լրագրող այդ հարցն ուղղեց Փաշինյանին, որից նա, իհարկե, խուսափեց, թե՝ երբ ձեզ ժամանակին ձերբակալում էին, փռո՞ւմ էին ասֆալտին։ Սա ընդամենը ցույց է տալիս մարդու մակարդակը։ Մարդուն մեղադրում են ֆինանսական հարցերի մեջ, մարդասպան չէ, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Դուռը բացել է, մտել են ներս ու հարձակվել վրան։ Քստմնելի երևույթ է, որն, իհարկե, վնասում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե մարդը վախենա իր կարծիքն արտահայտել, բայց հստակ վերաբերմունք կձևավորի։ Նորմալ մարդը չի կարող նման գործելաոճը ողջունել»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վախի մթնոլորտի ստեղծումով, ռեսպրեսիաներով կարո՞ղ է իշխանությունը երկար ժամանակ երկրի ղեկն իր ձեռքում պահել։ «Հայաստանում ենք ապրում, երբեմն զարմանում ենք՝ որքա՞ն կարող է ամեն ինչ այսպես շարունակվել։ Շատ ավտորիտար երկրներում այդպիսի բարքերն ավելի երկար են շարունակվել, բայց մեր երկրի վիճակը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ Հայաստանում շատ դժվար է բռնապետություն հաստատելը բոլոր իմաստներով, չնայած ակնհայտ է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Բոլորը նշում են, որ մամուլի դեմ խստացումներ են լինելու և այլն, բայց նկատի ունենալով Հայաստանի պատմությունը, մշակույթը, աշխարհագրական դիրքը՝ կարծում եմ՝ այստեղ դասական իմաստով դժվար է լինելու բռնապետություն հաստատել, հատկապես, որ ընտրությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Նա ասում է՝ ինձ մանդատ են տվել, բայց նույնիսկ իր թվերով չունի այդ մանդատը։ Նա պրիմիտիվ ձևով է մեկնաբանում, որ իրեն մանդատ են տվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին հետապնդելու համար։ Բայց իրականում հակառակն է, որովհետև մարդիկ քվեարկելով այդ ուժերին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Երբ նա ասում է, որ Քոչարյանը պետք է նստի, բայց վերջինիս 150 հազար մարդ ձայն է տալիս, դա նշանակում է, որ մարդիկ աջակցում են այդ մարդուն։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասին։ Ընդդիմադիր ուժերին ձայն տալով՝ մարդիկ դեմ են քվեարկում Փաշինյանի հայտարարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քվեարկողներին, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են նրան իրենց ձայնը տվել, որ նստեցնի՞ մեր նշած մարդկանց, թե՞ որ թոշակն է բարձրացրել, քեֆեր է կազմակերպում և այլն»,-հավելում է նա։

Շուտով իր աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը։ «Բարդ շրջան է լինելու։ Բացի նրանից, որ նոր խորհրդարան է ձևավորվելու, աշնանը տարբեր համայնքներում տեղական ընտրություններ են լինելու։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է դրանց, մյուս ուժերն էլ են ակտիվ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Փաշինյանի համար այս խորհրդարանական ընտրություններն ահազանգ են։ Նա ուզում է Գյումրիում իր դիրքերը վերականգնել։ Քաղաքական իմաստով ընտրությունների փուլը լարված է լինելու։ Այս դեպքում արդեն մի քիչ դժվար է ասել, թե ում օգտին կլինեն արդյունքները, որովհետև տարբեր մարզերում տարբեր դասավորություններ կան, տեղերում մարդիկ երբեմն տարբեր ձևով են վերաբերվում քվեարկությանը, անհատական մոտեցում կա թեկնածուներին։ Լինելու է քաղաքական ակտիվ պայքար, որին գումարվելու է Փաշինյանի՝ իր խոստումները կատարելու հետևից գնալը, այսինքն՝ փորձել Սահմանադրության հանրաքվե կազմակերպել, որը դժվար է լինելու, այսինքն՝ խորհրդարանում էլ է լարված մթնոլորտ լինելու, փորձելու է ձայներ փախցնել և այլն։ Փաշինյանի համար հեշտ չի լինելու։ Նա շարունակելու է ճնշումները։ Նա իր հետևից այրում է բոլոր կամուրջները։ Ասում է՝ Քոչարյանը պետք է նստի, տեսնում ենք, որ դատարանում դրա հիմնավորվածությունն ապացուցելը շատ դժվար է։ Գործի ընթացքից երևում է, որ նախագահը կատարել է Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթները։ Իսկ Փաշինյանը բացահայտ ասում է, որ դատավորները պետք է շուտ որոշումներ ընդունեն, ինչ-որ օրենսդրական կարգավորումներ են բերելու, որ գործը չի կարող երկար ձգվել, ինչ-որ իմաստով դատավորների վիճակն էլ վիճակ չէ։ Կամ «18 արդարների» գործը։ Այդ մարդկանց մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ՝ պետական հեղաշրջման նախապատրաստում, տեռորիզմ, և նույն մարդկանց խափանման միջոցը փոխում են տնային կալանքի։ Դատավորն էլ է հասկանում, որ սա զավեշտ է։ Դժվար իրավիճակ է։ Ժողովրդական մի խոսք կա՝ բոլորը կրակն են ընկել։ Ուղղակի հանկարծ այդ կրակը չտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, չհանգեցնի մեծ պայթյունի։ Նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է, նա այդ մթնոլորտում իրեն լավ է զգում, բայց այս տարածաշրջանում, երկրում իրենից բացի ուրիշ մարդիկ էլ են ապրում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել