Սարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված տանը հայտնաբերվել է նույն շարքի բնակիչ, 47-ամյա Վահրամ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆորատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



