ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։
Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։
Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



