Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի և Լիբանանի բանակցությունները սկսվել են Հռոմում ԱՄՆ դեսպանատանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Դիվանագիտական առաքելության տարածք առանձին-առանձին մուտք են գործել երկու պատվիրակություններ՝ ավելի քան մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած կազմով։ Նրանց ուղեկցել են ոստիկաններ՝ մոտոցիկլետներով և մեքենաներով։
Ուշադրություն է գրավել մեքենաների վրա դիվանագիտական համարանիշների բացակայությունը. բոլոր մեքենաների վրա եղել են իտալական համարանիշներ։
Բանակցությունները կընթանան փակ ռեժիմով և, ինչպես սպասվում է, կշարունակվեն չորեքշաբթի։
Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները հունիսի վերջին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիր։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է Իսրայելի համար անվտանգության գոտու պահպանումը Լիբանանի հարավում։
Հետևեք մեզ՝ այստեղ



