Ալեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է Կոլումբիայում անցկացված ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Մինչև 94 կգ քաշային կարգում Զուրաբյանը երկամարտի արդյունքում գրանցել է 317 կգ ցուցանիշ։ Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրել է 137 կգ և զբաղեցրել չորրորդ տեղը, իսկ հրում վարժությունում հաղթահարել է 180 կիլոգրամանոց ծանրաձողը` նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Աշխարհի չեմպիոն է դարձել իրաքցի ծանրորդ Մուսա Կաիտին, որը երկամարտում գրանցել է 332 կգ արդյունք։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացրել է երկու մարզիկ։ Ավելի վաղ Հարություն Ավետիսյանը մինչև 79 կգ քաշային կարգում զբաղեցրել էր հինգերորդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



