ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլը առկա ուղիներով ազդանշաններ է ստանում, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դատելով մեր շարունակվող շփման ուղիներից, որոնց մասին, ըստ էության, բոլորին էլ լավ հայտնի է, մենք անընդհատ ազդանշաններ ենք ստանում այն մասին, որ ամերիկացիները, այն բանից հետո, երբ իրենց մոտ խնդիրների մասով մի փոքր ազատ ժամանակ կլինի, պատրաստ են շարունակել մատուցել իրենց միջնորդական ծառայությունները ուկրաինական կարգավորման առումով»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ



