Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6.8 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Շատվան գյուղի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Գագիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 69-ամյա Նվեր Մ․-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Գագիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



