Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բազմիցս ասել եմ, որ հատվածական ենք նայում այս իշխանությունների գործունեությանը։ Այնինչ, դեռ 2018 թվականից պնդում եմ, և դա իմ հիմնավոր կարծիքն է, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով երկու միասնական նպատակ իրագործելու համար։ Մեկը՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, և մյուսը՝ Հայաստանը դարձնել ուղղակի տարածք, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին։

Ընդգծում է՝ գործող իշխանությունները, այսպես կոչված, հաղթանակի համար ամեն ինչի գնացել են, և Արևմուտքը ու բոլոր-բոլորը փակում են դրա վրա աչքները։ «Պատճառը մեկն է։ Դա պղտոր գլոբալիստական կենտրոնների միասնական մոտեցումն է, և այդ առումով իրենք երկար տարիներ, առնվազն 2008 թվականից, եթե չասեմ՝ 1998 թվականից հետո, հավաքագրում էին թիմ։ 2008 թվականի հուլիսի 1-ին իրենց ծրագրածը չստացվեց։ Շարունակեցին հավաքագրել թիմ, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հլու-հնազանդ, բայց նաև ոգևորված կատարում է իր առջև դրված խնդիրը, որովհետև իրենք էլ են կրողը թե՛ հայատյացության, թե՛ հայկական պետականության զրոյացման և թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության սպասարկման։ Իշխանության «հաղթանակ» կոչվածը պետք է պարտադիր գրանցվեր բոլոր այդ սխալներով՝ կոպիտ, հակասահմանադրական, հակաիրավական, անօրինական և այլն, որ իրականացվեն այդ ճնշումները։ Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ։ Ընդունված է, որ հաղթողը սկսում է աշխատել բոլոր խավերի հետ, բայց նրանք չեն հաղթել, առավել ևս՝ չեն հաղթել համերաշխության համար, հակառակը՝ ամեն ինչ արել են, որ իրենց անպայման հայտարարեն հաղթող, որպեսզի շարունակեն հայատյաց և հակապետական քաղաքականությունը»,նկատում է մեր զրուցակիցը։

Ռեպրեսիաներով և վախի մթնոլորտով հնարավո՞ր է ապահովել Հայաստանի ներկայիս իշխանությունների անընդհատությունը։ «Տեսեք՝ կա Ինդոնեզիայի սարսափելի օրինակը, երբ սեփական ժողովուրդը՝ մոտ 1,5 միլիոն մարդ, ոչնչացվեց։ Այնտեղ ակտիվ դիմադրությունը քսան տարուց ավելի տևեց։ Բայց չպետք է մտածենք նախադեպերի մասին, այլ պետք է փնտրենք այն ճանապարհը, որով քաղաքակրթության մեջ իր արժանի հետքը թողած հայ ազգը չընկնի համանման իշխանավորի ձեռքը, ինչպիսիք եղել են տարբեր երկրներում»։

Օրերս հայտարարվեց նաև, որ ձևավորվում է քաղաքագետներից, իրավապաշտպաններից ու դիվանագետներից կազմված հանձնախումբ։ Այն զբաղվելու է քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ «Երբ մտածել ենք հանձնախումբ ստեղծելու մասին, նախ և առաջ բոլոր՝ բավականին իրազեկ և ակտիվ խմբերին հարցրել ենք, թե կա՞ միասնական շտեմարան, որտեղ գրանցված են ոչ միայն նրանք, ովքեր այսօր են գտնվում անազատության, տնային կալանքի կամ հետապնդման մեջ, այլ նաև հետապնդման են ենթարկվել այս իշխանության կառավարման սկզբից։ Պարզվեց, որ այդպիսի անձանց անգամ միասնական շտեմարան չկա։ Երկրորդ՝ կարծես բոլորիս համար է պարզ, որ միջազգային հանրությունն ուղղակի ոգևորում է այս իշխանություններին այսպիսի գործողությունները շարունակելու համար։ Կարծես թե մենք էլ համակերպվել ենք, որ իմաստ չունի դիմելու որևէ մարմնի։ Դրա հետ և՛ ես, և՛ մեր խմբի անդամները համաձայն չենք։ Կարծում ենք, որ մեր հասարակության սխալներից մեկն այն է, որ պատշաճ ձևով ակտիվ չենք եղել ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ, կարծես, չգիտենք էլ այն բազմաթիվ մարմինների տեղն ու գործունեությունը, որոնց պետք է անպայման դիմել այսպիսի դեպքերում։ Նախկինում միջազգային հանրությունը վերին աստիճանի հետևողականորեն գտնում էր, նշում, հնչեցնում և դատապարտում նման դեպքերը, իսկ հիմա հակառակ վիճակն է։ Բայց դա մեզ չպետք է մոլորության մեջ գցի։ Պետք է բոլոր մարմիններին դիմել, որոնց թիվը մոտ երեք տասնյակ է։ Ռեպրեսիաների ներքո հայտնված մարդկանց մեջ կանանց, մինչև անգամ երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Ունենք տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել։ Վերջերս նաև խոսվեց ինքնասպանության մի դեպքի մասին։ Օրինակները շատ են։ Կարծում եմ, որ երբեմն մենք ենք չեզոք գտնվել և չենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների։ Կրկին հիշեցնեմ՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում եղել են շատ ակտիվ, այսօր ոչինչ չեն անում։ Նոր կազմավորվող հանձնախմբերը պարտավոր են դիմել հնարավոր բոլոր կառույցներին։ Այդպիսի գործունեությունը որպես պարտավորություն ենք ընկալում։ Անգամ ամոթ է, որ այսօր չունենք մանրակրկիտ միասնական շտեմարան, որտեղ ներառված կլինեն քաղաքական հետապնդման ենթարկված անձինք։ Չպետք է մոռանալ, որ այս ամենն ունի ոչ միայն քաղաքական բնույթ, այլև մարդկային։ Ամեն անգամ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը։ Գործ ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ոտնահարման հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ասպեկտը չպետք է աչքաթող անել»,-ասում է մեր զրուցակիցը։

Իսկ ռեպրեսիաները հաջորդիվ շարունակվելո՞ւ են։ «Համոզված եմ, որ իշխանությունը ծրագրել է իր անելիքները, մինչև անգամ դրանց հերթականությունը։ Մասնավորապես՝ համոզված եմ, որ ԶԼՄ-ներն են հերթական թիրախը դառնալու և բոլոր նրանք, ովքեր այլախոհ են, համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Պետք է անենք այն ամենը, ինչը կարելի է և պետք է, ավելի պարզ՝ ինչը չի կարելի չանել։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս քաղաքականության հետ, համաձայն չեն գլոբալիստական կենտրոնների հետ, իսկ վերջիններս չեն թաքցնում արտաքին ուղղակի միջամտությունները, որոնցով իբր պայքարում են հիբրիդային միջամտությունների դեմ, պետք է շարունակեն պայքարել ամեն մեկն իր տեղում։ Օրենքը, Սահմանադրությունը և միջազգային իրավունքն այսօր ծառայում են գլոբալիստական, կասեի՝ մարդատյաց նպատակներին։ Պատահական չէ, որ եվրոպական ղեկավարությունը չի արտահայտում եվրոպական ժողովուրդների կարծիքը, շահերը, իրենք այդ կենտրոնների դրածոներն են։ Դա ոչ ոք արդեն չի էլ թաքցնում, դա բոլորին է հայտնի։ Դրա համար էլ կարծում եմ, որ պետք է նորագույն մարտահրավերներին արձագանքենք նորագույն մեթոդներով։ Բավարա՞ր են ավանդական դարձած մեթոդները։ Ո՛չ։ Պետք է մտածել նոր ձևի արձագանքի մասին՝ նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը