Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն երկրները, որոնք կարողանում են իրենց կողմից վարվող քաղաքականության միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, ոչ միայն մեծացնում են տնտեսական եկամուտները, այլև ձևավորում են իրենց դրական կերպարը աշխարհում, ամրապնդում մշակութային ազդեցությունը և ստեղծում նոր աշխատատեղեր։

Այս տեսանկյունից Հայաստանը ունի հսկայական ներուժ, սակայն այդ ներուժի լիարժեք օգտագործման համար ոլորտը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Միայն բնական և պատմական առավելությունները բավարար չեն զբոսաշրջային հաջողություն ապահովելու համար։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ամբողջական փորձառությունը՝ սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, սպասարկում, անվտանգություն, մաքրություն, գներ և մարդկանց վերաբերմունք։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը։ Զբոսաշրջիկը երկրի մասին առաջին հերթին դատողություն է կազմում այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում է։ Նույնիսկ ամենագեղեցիկ բնությունը կամ ամենահին պատմական հուշարձանը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել ցածր մակարդակի սպասարկումը։ Եթե այցելուն բախվում է անտարբեր վերաբերմունքի, լեզվական խնդիրների, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ ծառայությունների անհամապատասխան որակի, ապա այդ փորձառությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ընկալման վրա։

Սպասարկման ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև ընդհանուր մոտեցման փոփոխություն։ Զբոսաշրջիկը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակավոր եկամտի աղբյուր, այլ որպես երկրի նկատմամբ վստահություն ձևավորող մարդ, որը կարող է հետագայում կրկին այցելել, իր շրջապատին խորհուրդ տալ այցելել Հայաստան և նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը։

Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ծառայությունների գները չեն համապատասխանում դրանց որակին։ Սա լուրջ խնդիր է, քանի որ զբոսաշրջային շուկայում գնի և արժեքի հարաբերակցությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Զբոսաշրջիկը կարող է պատրաստ լինել վճարելու բարձր գին համապատասխան «պրոդուկտի» դիմաց, այսինքն՝ եթե ստանում է համապատասխան մակարդակի ծառայություն, սակայն անհիմն բարձր գները ստեղծում են բացասական տպավորություն և ձևավորում այն ընկալումը, թե երկրում փորձում են ցանկացած գնով գումար վերցնել այցելուներից։ Այստեղ իմիջիայլոց նշենք, որ նույնը վերաբերում է ներքին տուրիզմին, այսինքն՝ հայաստանցիները, բախվելով չարդարացված բարձր գների, ընտրում է զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ, մի խոսքով՝ հանգստանում է «դրսում»:

Ընդ որում, գնային քաղաքականության խնդիրը վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, հյուրատներին, մի խոսքով՝ կեցավայրերին։ Տարբեր ոլորտներում՝ սննդի, տրանսպորտի, ժամանցի, երբեմն նկատվում են անհամաչափ գներ, որոնք չեն համապատասխանում շուկայի իրական պայմաններին ու «պրոդուկտին»։

Զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն նախապայման է նաև կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրը։ Տուրիզմի ոլորտը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ։

Եթե այդ բիզնեսները բախվում են քաղաքական ճնշումների, ընտրովի մոտեցումների, ավելորդ վարչարարության կամ անկանխատեսելի պետական միջամտությունների, ապա առաջին հերթին տուժում է հենց զբոսաշրջային ոլորտը։ Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն օրենքի, սեփականության իրավունքի և հավասար մրցակցության նկատմամբ։ Եթե ձեռնարկատերը մշտապես մտահոգված է ոչ թե ծառայության որակի բարելավմամբ, այլ հնարավոր վարչական խնդիրներով կամ քաղաքական ռիսկերով, ապա դա բացասաբար է անդրադառնում ներդրումների և զարգացման վրա։

Զբոսաշրջության ոլորտը հատկապես զգայուն է նման խնդիրների նկատմամբ, քանի որ այստեղ հաճախ անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ հյուրանոցների, հյուրատների կառուցում, նոր ծառայությունների ստեղծում, տարածաշրջանային ծրագրերի իրականացում։ Առանց կայունության և վստահության դժվար է ձևավորել մրցունակ զբոսաշրջային համակարգ։

Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ճիշտ ներկայացումն է աշխարհին։ Այստեղ մենք գլոբալ բաց ու խնդիր ունենք: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող պետություն, որն ունի ոչ միայն անցյալ, այլև հետաքրքիր ու բազմաբովանդակ այսօր։ Սակայն երկրի միջազգային ներկայացումը չի կարող սահմանափակվել միայն գովազդային արշավներով, չնայած դա էլ չենք կարողանում անել պատշաճ մակարդակով։ Այդ առումով կարելի է շատ հեռու չգնալ ու տեսնել հարևան Վրաստանի օրինակը: Մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը, բնությունը ոչ միայն չեն զիջում Վրաստանին, այլև շատ դեպքերում օբյեկտիվորեն գերազանցում են, սակայն հարևանները կարողացել են տասնամյակներ շարունակ իրենց PR-ը ճիշտ կազմակերպել, ինչի արդյունքում անհամեմատ մեծ զբոսաշրջային հոսքեր են ունենում (հատուկ շեշտենք՝ խոսքը ծով ունենալու և ծովափնյա տարածքների, ծովային սեզոնի մասին չէ): Ինչևէ, գովազդային գրագետ ու կազմակերպված, համակարգային արշավներից զատ անհրաժեշտ է իրականում պահպանել և զարգացնել այն արժեքները, որոնք ցանկանում ենք ներկայացնել։ Վերջին տարիներին հաճախ շեշտվում է ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես ճանապարհաշինությունը։ Անկասկած, լավ ճանապարհները կարևոր են զբոսաշրջության համար, սակայն միայն ճանապարհների կառուցումը բավարար չէ։ Եթե ճանապարհը տանում է դեպի պատմական հուշարձան, որը գտնվում է վատ վիճակում, եթե շրջակայքը բարեկարգված չէ, եթե այցելուն չունի անհրաժեշտ տեղեկություն, ապա ճանապարհի առկայությունն ինքնին չի ստեղծում զբոսաշրջային արժեք։ Հայաստանի բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և պատմական վայրեր ունեն համաշխարհային նշանակության ներուժ, սակայն դրանց պահպանության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք։ Պատմամշակութային ժառանգությունը պարզապես անցյալի հիշողություն չէ. այն երկրի տնտեսական և մշակութային կապիտալն է։ Ճիշտ կառավարման դեպքում այն կարող է դառնալ համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանների ակտիվացման կարևոր աղբյուր։

Այս ամենին գումարած՝ Հայաստանն ունի բացառիկ այլ առավելություններ, որոնք դեռևս լիարժեք չեն օգտագործվում։ Դրանցից ամենակարևորներից մեկը հայկական խոհանոցն ու գյուղատնտեսական արտադրանքն են։ Հայկական մրգերն ու բանջարեղենը, տեղական արտադրանքը, ավանդական ուտեստները կարող են դառնալ երկրի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Շատ երկրներում սնունդը դարձել է զբոսաշրջության առանձին ուղղություն, երբ այցելուները գալիս են ոչ միայն տեսարժան վայրերի, այլև տեղական համերի, ավանդույթների և գյուղական փորձառության համար։

Հայաստանը կարող է ավելի ակտիվորեն ներկայացնել իր գյուղմթերքը, կազմակերպել գյուղական զբոսաշրջության ծրագրեր, այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու տեղական արտադրությանը, մասնակցելու ավանդական պատրաստման գործընթացներին և զգալու հայկական հյուրընկալության յուրահատկությունը։ Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ մարզերի զարգացման համար՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ համայնքների համար։

Մյուս կողմից՝ շատ կարևոր են գաստրոնոմիական նորարարությունները, այն է՝ դուրս գալ դոգմատիկ, քարացած կաղապարներից ու ավանդական հայկական խոհանոցը մատուցել նորովի, որոշակի՝ դարձյալ հայկական խոհանոցին բոնորոշ հավելումներով, փոփոխություններով: Հայկական հյուրընկալությունը պատմականորեն համարվում է երկրի ուժեղ կողմերից մեկը։ Սակայն այն պետք է վերածել համակարգված զբոսաշրջային առավելության։ Հյուրասիրությունը միայն բարեհամբույր վերաբերմունք չէ, այլ ամբողջական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր շփում և յուրաքանչյուր միջավայր նպաստում է դրական փորձառության ձևավորմանը։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ երկիրը ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանի գրավիչ զբոսաշրջային կենտրոններից մեկը, մյուս կողմից էլ՝ եթե չլուծվեն սպասարկման որակի, գների, բիզնես միջավայրի, մշակութային ժառանգության պահպանության, մաքրության և քաղաքային կառավարման խնդիրները, ապա այդ ներուժը կարող է չիրացվել։

Զբոսաշրջությունը չի զարգանում միայն թվերով և վիճակագրությամբ։ Կարևոր չէ միայն այն, թե քանի մարդ է գալիս Հայաստան, այլ նաև այն, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանի մասին ձևավորում է իր կարծիքը՝ հիմնվելով իր ամբողջ փորձառության վրա։ Այդ կարծիքները հետագայում տարածվում են աշխարհում և դառնում երկրի միջազգային հեղինակության մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով