Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ տեղակայված հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։ Կայանը նախատեսված է տեղի մանկապարտեզի և մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։

Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Արտադրված էներգիան, ինչպես նաև դրա շնորհիվ խնայված միջոցները, կուղղվեն ձմռան ամիսներին կրթական և սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների ապահովմանը՝ երեխաների և պատանիների համար ստեղծելով առավել հարմարավետ ու տաք պայմաններ։

«Ucom-ի համար կանաչ օրակարգը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ուղղություն չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մաս։ Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է․ կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաև այն երկարաժամկետ արժեքով, որը ստեղծվում է մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արևային էներգիայի հասանելիությունը հայաստանյան համայնքներում ունի ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն։ Շենավանում տեղադրված այս կայանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է կանաչ տեխնոլոգիաների միջոցով թեթևացնել համայնքային հոգսերն ու ուղիղ ներդրում կատարել երեխաների ապագայի մեջ։ Բարձր ենք գնահատում Ucom-ի պատասխանատու մոտեցումը, որի շնորհիվ համատեղ քայլերով նպաստում ենք մեր մարզերում էներգաանկախության և կայուն միջավայրի ձևավորմանը», - նշել է «Արևորդի» ՀԿ նախագահ Սոնա Քալանթարյանը։

Արևային կայանի տեղադրումը ևս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Այն տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կծառայի որպես կայուն և անվտանգ էներգիայի աղբյուր։

Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ունեն համատեղ ծրագրերի իրականացման երկարամյա փորձ։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից և երիտասարդների շրջանում էկո-մտածելակերպի ձևավորումից մինչև հեռավոր համայնքներում էներգախնայող և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։

Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. Կամենդատյան