Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալժիրի Մոհամմադիա քաղաքում տեղի ունեցած հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել․ այրվել է որբանոց, որի հետևանքով զոհվել է 11 երեխա, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես հայտնում է Past.am-ը, վկայակոչելով ալժիրյան TSA լրատվական պորտալը, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամերին։ Փրկարարները կարողացել են արագ մարել կրակը, սակայն չեն հաջողվել կանխել մարդկային կորուստները։
Տուժած երեխաներից մի մասը ստացել է այրվածքներ և տեղափոխվել բժշկական հաստատություններ՝ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։
Այս պահին հրդեհի առաջացման պատճառները դեռևս չեն հրապարակվել։ Իրավապահ և համապատասխան ծառայությունները սկսել են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։
Երեխաների մահվան ողբերգական դեպքը ցնցել է Ալժիրը, իսկ իշխանությունները խոստացել են պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել աղետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



