Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմիններ։ Ռուսաստանը ստացել է 31 մարմին, իսկ Ուկրաինան՝ 501, РБК-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիեւը, որը հատուկ ռազմական գործողության խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է։
Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան մարմիններ փոխանակեցին հունիսի 18-ին։ Սարալիևը РБК-ին ասել է, որ ուկրաինական կողմին հանձնվել է 522 մարմին, իսկ ռուսական կողմին՝ 33։
Հունիսի 26-ին Մոսկվան և Կիեւն ԱՄԷ-ի մարդասիրական միջնորդությամբ իրականացրել են 160-ի դիմաց 160 գերիների փոխանակում։ Սա տարվա սկզբից ի վեր 12-րդ փոխանակումն էր։
Հետևեք մեզ՝ այստեղ



