VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
VK-ին պատկանող բոլոր հավելվածներն հեռացվել են Google Play-ից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
VK-ում նշել են, որ նախկինում տեղադրված ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով՝ առանց սահմանափակումների, իսկ Android սարքերի օգտատերերը կշարունակեն ստանալ push-ծանուցումներ։
Ավելի ուշ պարզվել է, որ հավելվածների խանութից անհետացել են նաև «VK Видео», «VK Музыка», «VK Мессенджер», «Юла», «VK Знакомства», «Дзен», «Облако Mail», «Маруся», «VK Клипы» և «VK Почта» ծառայությունները։
Հավելվածները հասանելի են տեղադրման համար RuStore-ում և Android-ի համար նախատեսված այլ հավելվածների խանութներում։ Դրանց թարմացումները նույնպես աշխատում են բնականոն ռեժիմով։
Նշենք, որ երկուշաբթի օրը Եվրամիությունը պաշտոնապես պատժամիջոցներ է սահմանել ռուսական VK ընկերության, ինչպես նաև «Կոմունիկացիոն հարթակ» ընկերության նկատմամբ, որին ԵՄ-ում անվանում են «Макс» հարթակի իրավաբանական անձ։
ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը հայտարարել էր, որ Apple-ը առանց պատճառաբանության «Макс»-ը հեռացրել է իր հավելվածների խանութից՝ սահմանափակելով դրա հասանելիությունը ավելի քան 20 միլիոն օգտատերերի համար։ Ավելի ուշ VK-ի բոլոր ծառայություններն անհետացել են App Store-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ



