Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքում

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր ռիսկի գործոններից մեկն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են աբդոմինալ գիրությամբ։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Lipidology ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ ավոկադոյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) մասնիկների կոնցենտրացիան։ Ի տարբերություն ՑԽԼ խոլեստերինի ընդհանուր մակարդակի՝ այս մասնիկների քանակը համարվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի ինքնուրույն ցուցանիշ։ Հետազոտողների գնահատմամբ՝ արձանագրված փոփոխությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի մոտավորապես 4%-անոց նվազմանը։

«Եթե մարդը ցանկանում է բարելավել իր սննդի որակը, ապա փոքրիկ փոփոխությունն իրագործելն անհամեմատ ավելի հեշտ է, քան սննդակարգն ամբողջությամբ փոխելը։ Գիրություն ունեցող մարդկանց համար օրական մեկ ավոկադո ուտելը կարող է հրաշալի առաջին քայլ դառնալ»,- նշել է հետազոտության առաջին հեղինակ Ջանհավի Դամանին։

ՑԽԼ մասնիկները խոլեստերինը տեղափոխում են ամբողջ օրգանիզմով։ Ընդ որում, երկու հոգի կարող են ունենալ «վատ» խոլեստերինի միևնույն մակարդակը, սակայն սրտանոթային հիվանդությունների տարբեր ռիսկայնություն, եթե նրանցից մեկի մոտ ՑԽԼ մասնիկների քանակն ավելի շատ է։ Հատկապես վտանգավոր են մանր մասնիկները, որոնք ավելի հեշտությամբ են ներթափանցում զարկերակների պատերի մեջ և նպաստում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը։

Այս վահանիկների կուտակմանը զուգընթաց՝ անոթները նեղանում են և կորցնում իրենց առաձգականությունը, ինչը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի ժամանակ բարձրացնում է արյան ճնշումը և մեծացնում այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսին է սրտամկանի ինֆարկտը։

Հետազոտության ընթացքում վերլուծվել են 25 տարեկանից բարձր 786 չափահաս անձանց տվյալներ, որոնք մասնակցել են վեցամսյա «Habitual Diet and Avocado Trial» գիտափորձին։ Բոլոր մասնակիցներն ունեցել են որովայնային գիրություն։ Կամավորների կեսը շարունակել է հետևել իր սովորական կենսակերպին, իսկ մյուս կեսն ամեն օր կերել է մեկական ավոկադո՝ առանց փոխելու իր մնացած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը։

Ավելի վաղ այս հետազոտության շրջանակներում ցույց էր տրվել, որ ավոկադոյի ամենօրյա օգտագործումը չի հանգեցնում մարմնի քաշի կամ գոտկատեղի շրջագծի նվազմանը, սակայն նպաստում է ՑԽԼ խոլեստերինի մակարդակի իջեցմանը։

Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր ամեն օր ավոկադո են կերել, ՑԽԼ մասնիկների կոնցենտրացիան նվազել է միջինում 49 նանոմոլով՝ մեկ լիտրի հաշվարկով, ինչը համապատասխանում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի մոտ 4%-անոց կրճատմանը։

Հեղինակները նշում են, որ թեև այս էֆեկտը չի կարելի հսկայական համարել՝ համեմատած սննդակարգի համալիր բարելավման օգուտների հետ, այնուամենայնիվ, այն կարևոր քայլ է սրտի առողջության ամրապնդման ճանապարհին։

Դրական ազդեցությունը նկատվել է անկախ մասնակիցների տարիքից, սեռից, ռասայից, էթնիկ պատկանելությունից և մարմնի զանգվածի ինդեքսից։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ավոկադոյի ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել որովայնային գիրություն ունեցող մարդկանց մեծամասնության համար։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրական մեկ ավոկադո ուտելու օգտակար ազդեցությունը պահպանվում է նաև իրական կյանքում, որտեղ մարդկանց սննդակարգը շատ ավելի քիչ է վերահսկվում, քան կլինիկական հետազոտությունների խիստ պայմաններում»,- ընդգծել է աշխատանքի համահեղինակ Քրիստինա Պետերսենը։

Այդուհանդերձ, հետազոտողները խորհուրդ են տալիս սննդակարգում էական փոփոխություններ կատարելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ որակավորված սննդաբանի հետ՝ հաշվի առնելով առողջական անհատական առանձնահատկությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը