Թուրքիան կրկին հրետակոծում է Սիրիայում տեղակայված քրդական դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական հրետանին շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող սիրիացի քրդերի ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան դադարեցնել հարվածները Սիրիայի հյուսիսի քուրդ զինյալների ուղղությամբ:
Հրետանային ռմբակոծությունն իրականացվում է «Ֆիրտինա» տեսակի ինքնաշարժ կայանքներից, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Կիլիս շրջանում: Հարվածների նպատակակետերն են Միննեխ օդանավակայանը, որն ավելի վաղ քրդերը գրավել են սիրիացի զինյալներից, և Մարանաս և Թել-Ռիֆատ գյուղերի շրջակայքում գտնվող քրդական դիրքերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



