Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են տղամարդու դին՝ վնասվածքներով։
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



