Մակաբույծը խորամանկորեն թաքնվել է. ինչ է կատարվել 5-ամյա աղջկա հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Օմսկ քաղաքում բժիշկները 5-ամյա աղջկա աչքի շրջանում տիզ են հայտնաբերել միայն մանրակրկիտ ակնաբուժական զննության ժամանակ։
Տեղական բժշկական կենտրոնի տվյալներով՝ երեխան շտապօգնության բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ ծնողները նկատել են թարթիչների շրջանում փոքր գոյացություն և թեթև արյունահոսություն։
Բժիշկ Օլեգ Շեմչուկը հատուկ սարքավորման օգնությամբ պարզել է, որ խոսքը տզի մասին է, որը տեղակայված էր աչքի շրջանի հյուսվածքներում։ Ըստ բժիշկների՝ մակաբույծը երկու օր մնացել էր երեխայի մարմնի վրա, իսկ ընտանիքը չէր կասկածել դրա առկայությանը։
Տիզը զգուշորեն հեռացվել է և ուղարկվել լաբորատոր հետազոտության։ Բժիշկները նշել են, որ նման դեպքերում մակաբույծը կարող է դժվար նկատելի լինել, քանի որ երբեմն տեղակայվում է այնպիսի հատվածներում, որտեղ արտաքինից հիշեցնում է սովորական մաշկային փոփոխություն։
Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս բնության գրկում հանգստից հետո մանրակրկիտ զննել երեխաների մաշկը, գլխամաշկը և աչքերի շրջանը, իսկ ցանկացած կասկածելի փոփոխության դեպքում չհետաձգել բժշկի դիմելը։
Հետևեք մեզ՝ այստեղ



