Նախօրեին երեկոյան ռուսական բանակի կողմից Զապորոժիեին և Զապորոժիեի շրջանին հասցված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ զոհվածների թվում է նաև 11-ամյա երեխա։
Ֆյոդորովի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում շրջանում տուժել է գրեթե 50 մարդ։ Այդ ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզի 53 բնակավայրերի ուղղությամբ իրականացրել են 1015 հարված։
Օդեսայում հուլիսի 19-ին քաղաքացիական նավի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Եվս չորս նավաստի համարվում է անհետ կորած, որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։



