Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։

Այս գերհզոր ճնշման ու դիմակայության հերթական արյունալի դրսևորումը դարձավ Կիևի վրա իրականացված վերջին զանգվածային բալիստիկ հարձակումը, երբ ընդամենը 40 րոպեում արձակվեց 41 բալիստիկ հրթիռ ու 125 անօդաչու թռչող սարք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պատերազմը թևակոխել է ենթակառուցվածքային ու նյութական ոչնչացման ավելի կատաղի մի փուլ։ Չնայած հակաօդային պաշտպանության հերոսական ջանքերին, հարվածների ահռելի ծավալն ու դրանց ներթափանցումը քաղաքային միջավայր հանգեցնում են աղետալի հետևանքների։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խոր թիկունքում ռազմավարական օբյեկտների թիրախավորումը, «Վայլդբերիզի» պահեստների պայթյուններն ու վառելիքի բազաների հրդեհները, որոնք որոշ շրջաններում արդեն իսկ տեղային վառելիքային ճգնաժամեր են առաջացրել, ցույց են տալիս, որ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ռուսաստանի շարքային քաղաքացին և ռուսական պետությունը կրում են հսկայական կորուստներ, սակայն Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են։

Որքան էլ հնարավոր լինի վնասել նրան, Ռուսաստանը մեծ պետություն է, որն իր ներքին, բնական ու ժողովրդագրական ռեսուրսների հաշվին դեռևս երկար ժամանակ կարողանալու է դիմակայել ու սնուցել սեփական ռազմական մեքենան։

Այս ամենի ֆոնին ուժեղ կողմի հետ բանավիճել նրա քայլերի կամ, ընդհանրապես, պետական քաղաքականության տրամաբանության շուրջ պարզապես իրատեսական չէ, որովհետև գլոբալ թատերաբեմում փոքր պետությունների ձայնն այնտեղ լսելի չէ։ Այս համատեքստում բոլորովին անիմաստ ու սնանկ է այն ներքին դիսկուրսը, թե արդյոք Ուկրաինան, Հայաստանը կամ ժամանակին Վրաստանը «ճիշտ» էին, թե «սխալ» Ռուսաստանի հետ իրենց բանավեճերում ու հակադրություններում։ Միջազգային հարաբերություններում ճշտի ու սխալի փիլիսոփայական վեճերն անպտուղ զբաղմունք են, քանի որ աշխարհի ճակատագիրը տնօրինողներն ու որոշումներ կայացնողները սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների ակումբ չեն, որտեղ նստած կշռում են արդարության չափը։ Գոյություն ունեն կոշտ, ռեալ իրողություններ, որոնցում փոքր, գոյաբանական խնդիրներ լուծող պետությունների գոյության միակ իրական երաշխիքը մեծերի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելն է, աշխարհաքաղաքական առկա իրավիճակին հարմարվելն ու հսկաների ոտքի տակ չընկնելը։ Պետք է կառուցել այնպիսի քաղաքականություն, որը չի հարուցի մեծերի զայրույթը, չի տրորի նրանց կոշտուկները և չի հակասի նրանց կենսական շահերին, որպեսզի սեփական պետությունը չկրի կործանարար վնասներ։ Սա է աշխարհի հստակ կարգը, որի դեմ դեռևս ոչ ոք ավելի աշխատող բանաձև չի կարողացել գտնել։

Փոքր պետությունների պարագայում պետք է սառնասրտորեն հաշվարկել, թե ի վերջո ինչ տվեց այս պատերազմն Ուկրաինային, որտեղ սարսափելի զոհերի ու ավերածությունների արդյունքում երկիրը վաղուց է անցել անդառնալի կորուստների շեմը։ Բռնի ու ագրեսիվ զորահավաքների այն ողբերգական տեսարանները, երբ ընտանիքներից ու փողոցներից տղամարդկանց բռնի ուժով, զոռով քաշ տալով տանում են դեպի մահվան բերան, ակնհայտ փաստում են, որ մարդկային պարզ, ընտանեկան հարաբերություններից մինչև վերպետական ամենաբարձր մակարդակ երկիրն արդեն հասարակական ու ժողովրդագրական ծանր ախտահարման մեջ է։ Սա դաժան, ցուցադրական դաս է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե գերհզոր բևեռների հակամարտության մեջ հնարավոր է շահեկան դիրքեր գրավել՝ սեփական տարածքն ու ժողովրդին դնելով հարվածի տակ։

Այս ամենի ուղղակի զուգահեռները, ցավոք, արդեն տեսանելի են Հայաստանում։ Ռուսաստանի հետ սխալ հարաբերություններ կառուցելու հետևանքով մենք, ըստ էության, վաստակել ենք տնտեսական պատերազմ, որի հետևանքներն առաջիկայում մետաստազների նման խրվելու են մեր տնտեսության ու հանրային կյանքի մեջ։ Որքան էլ հայրենական հանրային-քաղաքական դաշտում բարձրագոչ հայտարարություններ արվեն շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, խիստ ակնհայտ է, որ Եվրոպան մեր համար շուկա չէ և երբեք չի կարողանալու փոխարինել ռուսական շուկային՝ իր խիստ ստանդարտների, լոգիստիկ բարդությունների ու աշխարհագրական հեռավորության պատճառով։ Օրեցօր ահագնացող տնտեսական վնասները, արտահանման խոչընդոտներն ու էներգետիկ սպառնալիքները շատ արագ զգալ են տալու իրենց յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա։ Ուստի հարց է առաջանում՝ այս աշխարհաքաղաքական համատարած խժդժությունների մեջ ի՞նչ ենք շահելու մենք՝ Ռուսաստանի դեմ հերթական ճակատը բացելով։ Պատասխանն ակնհայտ է. փոքր պետության պարտականությունը ոչ թե աշխարհակործան բախումների մեջ կողմնորոշվելն է, այլ սեփական կենսական շահերն ու անվտանգությունը պրագմատիկորեն պաշտպանելը, այլապես մետաստազների տարածումը դառնալու է անկանգնելի։

Ի վերջո, այս ողջ գործելաոճը ցավալիորեն ու չափազանց հստակ հիշեցնում է Արցախյան հարցում իշխանության որդեգրած «հանճարեղ» լուծումների տրամաբանությունը։ Այն ժամանակ ևս, շարունակելով «ոչմիթիզականության» հռետորաբանությունը, Ադրբեջանի հետ անպատրաստ նետվեցին աղետալի պատերազմի մեջ, կրեցին սոսկալի պարտություն, իսկ դրանից հետո միայն սկսեցին բարձրագոչ խոսել խաղաղություն բերելու ու «խաղաղության դիսկուրսի» անհրաժեշտության մասին։ Նույն կործանարար շրջապտույտն է կրկնվում նաև այսօր տնտեսական ճակատում. կորցնելով ռեալ, գործող շուկան ու տարեկան միլիարդավոր դոլարների իրական շրջանառությունը, նոր միայն սկսել են հապշտապ խոսել դիվերսիֆիկացիաների ու ինչ-որ այլընտրանքային շուկաների որոնման ու փնտրտուքների մասին։ Ոչինչ չէր խանգարում այս բոլոր տարիների ընթացքում հանգիստ պայմաններում փնտրել նոր շուկաներ ու հաստատել նոր տնտեսական հարաբերություններ։ Սակայն, ավանդույթի համաձայն, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ նախ անում են հերթական կործանարար սխալը, այնուհետև ողջ թափով սկսում են հերոսաբար պայքարել իրենց իսկ արած սխալների աղետալի հետևանքների դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ