Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 20-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ գյուղում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց ընտանիքում նորածին Տիգրանի ծննդյան առթիվ։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ուժ, խաղաղություն և երջանկություն՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը խորհրդանշում է նոր հույս, կյանքի շարունակություն և ապագայի հանդեպ հավատ։
Պետրոսյանների ընտանիքն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին՝ ցուցաբերած ուշադրության, հոգատարության և դժվարին ժամանակահատվածում իրենց կողքին լինելու համար։
Ինչպես հիշեցնում է Past.am-ը, ընտանիքը վերջին տարիներին ծանր կորուստներ էր կրել։ 2025 թվականին մահացել էր նրանց երկու տարեկան որդին՝ Տիգրանը, իսկ նույն տարվա հոկտեմբերին կյանքից հեռացել էր նաև ընտանիքի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինը տեղեկացել էր, որ երեխայի է սպասում։ Այժմ ընտանիքում կրկին մանկան ճիչ է հնչել՝ նոր հույս և ջերմություն բերելով տուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



