Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

ԼԱՅՖ

Armfashion.am-ը գրում է .

Կենդանակերպի նշաններով նույնպես կարելի է կողմնորոշվել, թե որ նշանի տակ ծնված տղամարդիկ են ամենահավատարիմները:

Խոյ. Տաք գլուխ և կրքոտ սիրտ

Եթե նա սիրահարվել է, ուրեմն Ձեր բախտը այս փուլում բերել է: Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահել սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ, կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել: Այնուամենայնիվ, հարաբերություններում նա ինքնավստահ է, լավ պաշտպան է, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ավելի պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես, Խոյին կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը կոչել չի կարելի` հաշվի առնելով, որ միշտ ձգտում է նոր զգացողություններ ստանալ:

Ցուլ. Կազանովա չէ և գլուխը կորցնում է հազվադեպ

Ցուլ տղամարդիկ առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Եթե նրա աչքերում տեսնեք ցանկություն, հիշեք, որ Ցուլի զգացմունքներն ու ցանկությունները նույնն բանն են: Դա նշանակում է, որ տղան սիրահարվել է: Ձեր բախտը բերել է: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: Իսկ եթե Ցուլն ամուսնացել է, նրա ընտրությունը գիտակցված է, սպասում է փոխադարձ վերաբերմունքի և հավատարմության: Այնպես որ, Ցուլին համարձակորեն կարելի է համարել ամենահավատարիմ տղամարդը:

Երկվորյակ. Անկայունությունը կայունություն է

Երկվորյակ տղամարդիկ կատարյալ գլուխկոտրուկ են: Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ` հայտնվում են նոր նպատակակետեր: Այդ պատճառով, սովորաբար, նրանք շատ անկայուն են ու հակված են խզել հարաբերությունները: Դա չի նշանակում, որ նրանց հետ չի կարելի կապ ունենալ, պարզապես պետք է իմանալ նրանց բնավորության որոշ յուրահատկություններ:

Խեցգետին. Հիանալի, բայց անհավատարիմ

Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում, Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: Եթե նույնիսկ նրան «բռնացնեն» անկողնում ուրիշ կնոջ հետ, կգտնի 100 պատճառ ու պատճառաբանություն, իսկ մեղավոր դուրս կգա «բռնացնողը»: Խեցգետին տղամարդիկ հարաբերություններում անկարգ են, բայց պատահում են նաև Խեցգետիններ, որոնք դեռ երիտասարդ տարիքից հանդիպում են միայն մեկ կնոջ հետ կամ էլ հավատարիմ են դառնում 35-ից հետո:

Առյուծ. Գազանների արքա՞

Առյուծ տղամարդկանց ամբոխից կարելի է միանգամից առանձնացնել միայն արտաքինով: Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են: Բաժանվել Առյուծից կարելի է մի քանի պատճառներով. եթե ձեզ գերադասում եք նրանից, եթե կարիերայում ավելի հաջողակ եք, քան նա, և եթե փորձում եք կառավարել հարաբերությունները: Մնացած հարցերում կարող եք վստահ լինել, Առյուծը հավատարիմ է ու վստահելի:

Կույս. Վստահելի ու պրակտիկ, բայց չգնահատված

Կույս տղամարդիկ այնքան էլ հասարակ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ. բանաստեղծություններ պատուհանի տակ ու պարեր չսպասեք: Տղամարդ Կույսերը վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ, պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:

Կշեռք. Արդար, ուշադիր և վստահելի ընկերներ

Կշեռք տղամարդիկ զավթիչներ չեն, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակն անսովոր է, ու նրանք չեն կարողանում ադապտացվել: Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան, նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Կշեռք տղամարդիկ սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: Իսկ եթե դավաճանում են, ուրեմն, հաստատ, կբռնվեն ու իրենց շատ վատ կզգան:

Կարիճ. Ամենա-ամենասիրեկան

Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար, նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: Այս երկու բաղկացուցիչները միշտ կոնֆլիկտ են ստեղծում. հոգին ուզում է հավատարիմ լինել, իսկ մարմինը` ոչ: Կարիճ տղամարդը համարվում է ամենաանհավատարիմ նշանը: Բայց և այնպես, Կարիճներն ամուսնանում են, և եթե դա տեղի է ունենում, նրանք տունը պահպանում են, ինչպես ամրոցը:

Աղեղնավորը Աֆրիկայում էլ է Աղեղնավոր

Անունը շատ համահունչ ու հարմոնիկ է հնչում այն կրողի հետ: Աղեղնավոր տղամարդիկ ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: Այդպիսի Աղեղնավորների համար սերը սպորտ է, խաղ, արկածախնդրություն: Այս Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր չկա, և պետք է բավարարվել եղածով:

Այծեղջյուր. Այ սա իրական կայունություն է

Այծեղջյուրները սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը: Այծեղջյուրն ամուսնական կյանքում պրակտիկ է, պահպանող ու աշխատասեր: Այդպիսի վերաբերմունք նա պահանջում է նաև զուգընկերուհուց:

Ջրհոս. Ազատությունը ամեն ինչ է

Ջրհոսները սովոր չեն խնդրել, այնպես որ, առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: Ջրհոսը կարող է գնալ, երբ հասկանա, որ իրեն «կապել են տանը»: Միևնույն ժամանակ, նա հետընթացի երկար պլան է գծում, բայց ամեն ինչ ստացվում է շատ արագ, ինչպես ասում են` «հողաթափերով գնում է հացի ու էլ չի վերադառնում»:

Ձուկ. Բարի, փափուկ, երազկոտ ու հասկացող

Սերը Ձուկ տղամարդկանց այցելում է աննկատ ու լուռ, ժամանակի ընթացքում հասունանում է ու զարգանում: Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: Ամուսնության մեջ Ձուկ տղամարդիկ ամենանվիրվածն են ու հավատարիմը, ընտանիքի համար ամեն ինչ անում են:

Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ ԹրամփՄայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆԱնգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՈւնենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ