Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին մեր երկրում արդարությունն իր ճանապարհը կարծես սկսել է ավելի դժվար հարթել, միջազգային օղակներից գրեթե չկան արձագանքներ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Արդարության հույսի շող կարող է դառնալ, ասենք, այն, որ ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը, այնտեղ մի շարք հակասություններ է հայտնաբերել և հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ աշխատանք տանելը շատ կարևոր հանգամանք է։ «Երբ տարբեր միջազգային կառույցներում, երկրներում մեր աղմուկը, ձայնը հասնում է, այնտեղից արձագանք է լինում։ Այդ երկրներում քաղաքական գործընթացները ներքևից վերև են, այսինքն՝ ներքևները վերևների վրա ազդեցության գործիքներ, խողովակներ ունեն։ Այդ պատճառով երբեք չպետք է անտեսենք այդ հանգամանքը։ Եթե այն, ինչ տեղի է ունենում այս իշխանությունների օրոք, տեղի ունենար նախկին ժամանակներում, շատ մեծ աղմուկ կլիներ։ Հիշում եմ, որ նախկին նախագահների ժամանակ, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ այցելում էին Հայաստան, գնում էին կալանավայրեր, հանդիպում մարդկանց, ովքեր համարվում էին քաղաքական դրդապատճառներով ազատազրկված կամ կալանավորված, նրանց պայմաններին էին ծանոթանում և այլն։ Իսկ այժմ այսքան քաղբանտարկյալներ կան, նրանք կալանավորված կամ ազատազրկված են անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, բայց նախկին արձագանքի տասը տոկոսը չենք տեսնում։ Բայց սա մեզ չպետք է վհատեցնի։ Օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքով տեսանք Եվրոպական խորհրդարանի Patriots for Europe խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի արձագանքը, Ուրսուլա ֆոն դեր Լայենին են նամակ գրել, այսինքն՝ այս պրոցեսն անպայման պետք է շարունակենք։ Բոլոր հասարակական, քաղաքական միավորները, որոնք տարբեր երկրներում ունեն գործընկեր կառույցներ, մեր հայրենակիցներն իրենց օրենսդիրներին, սենատորներին, պատգամավորներին պետք է դիմեն նամակներով, որպեսզի Հայաստանում տիրող այս խայտառակ վիճակը՝ կապված քաղբանտարկյալների հետ, համապատասխան ուշադրության արժանանա։ Աղմուկը միշտ ինչ-որ հետևանք ստեղծում է։ Ժողովրդական խոսքն ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Թեկուզ մեր կրակը թույլ է, մեր ուժերը չեն հերիքում բոց տալ, բայց թույլ կրակից էլ չպետք է հրաժարվենք, այլ պետք է ամեն անգամ մեր գործիքակազմը կատարելագործելով՝ աղմուկ բարձրացնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Միևնույն ժամանակ, եթե բազմաթիվ անհատների պարագայում հստակ է նրանց ճանաչելիությունն իրենց հասարակական-քաղաքական, տնտեսական գործունեության շնորհիվ, ապա մյուսների պարագայում գործ ունենք քաղաքացիների հետ, որոնք այս կամ այն գործողության կամ ձևակերպման պատճառով քաղաքական հետապնդման են ենթարկվում, սակայն նրանց անունները հայտնի չեն լայն հանրությանը և իրենց հանդեպ տեղի ունեցողն էլ կարծես ստվերում է մնում։ «Ինչպե՞ս է որոշվում, որ անձը քաղբանտարկյալ է։ Քաղբանտարկյալների կարգավիճակի վերաբերյալ գոյություն ունեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 բանաձևի չափանիշները, որոնք արտապատկերելի են։ Դրանց միջոցով են նաև հստակ հիմնավորվում, որ քաղբանտարկյալներ կան, նրանց իրավունքները պետք է պաշտպանել։ Այս տեսանկյունից վերջին տարիներին քաղաքական հետապնդման ենթարկված անձանց ռեեստր ստեղծելը շատ կարևոր է։ Տեսեք՝ Ավետիք Չալաբյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին և էլի շատերին հանրությունը ճանաչում է, բայց կան մարդիկ, ում քիչ է ճանաչում։ Օրինակ՝ Վրույր Այվազյանին, որը երկար ժամանակ տնային կալանքի տակ էր, իմ համոզմամբ, շինծու քրեական գործով։ Նա Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է, համայնքում մեծ հեղինակություն ունի, և նրան պարզապես հեռացրել էին ընտրությունների պրոցեսից։ Այս ապօրինությունները պետք է բարձրաձայնվեն, որպեսզի մեր հանրությունն այս մարդկանց նաև դեմքով ճանաչի։ Այս առումով ծավալուն աշխատանքի կարիք կա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վերջերս մի կարծիք հնչեց, թե բոլորիս Նիկոլ Փաշինյանը կալանավորել չի կարող, բայց վերջին ամիսներին հարուցված քրեական գործերը պատճառ են դառնում երբեմն կասկածելու այս մտքին։ «Իսկապես չի կարող բոլորին կալանավորել։ Բայց նա կալանավորում է տարբեր քաղաքական ու հանրային միավորների ղեկավարներին՝ ձգտելով այդ կերպ կազմակերպությունը քանդել։ Անհատները, ղեկավարները հեղինակություն են ունենում իրենց կազմակերպության ներսում, և երբ այդ հեղինակություններին մեկուսացնում են, հույս են ունենում, որ ներքին խնդիրներ, տարաձայնություններ կառաջանան, և այդ կառույցները կփլուզվեն։ Կազմակերպված կառույցների պարագայում այդ գործելակերպն արդյունք չի ունենալու։ Կրկին առաջնորդներ են ձևավորվում։ Ինչո՞ւ է այսպես վարվում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից թելադրված անելիքներ ունի իրականացնելու։ Նրան ստիպել են, որպեսզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխի, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին, կամ Սահմանադրությամբ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը կփոխվի, Կաթողիկոսին գահընկեց անելու պատվեր ունի դեռևս կատարելու, Հայաստանը տնտեսապես Ադրբեջանին և Թուրքիային ենթարկելու պատվեր ունի։ Արդեն տեսնում ենք, որ տնտեսական հարաբերություններում, օրինակ՝ ռուսական ապրանքները սկսում են փոխարինել ադրբեջանականով։ Էներգետիկ կախվածություն Ռուսաստանից կար, հիմա կարծես այդ նույն կախվածությունը փոխարինվելու է Ադրբեջանից կախվածությամբ։ Նա ունի կոնկրետ անելիքներ, պատվերներ, որոնք պետք է կատարի, և դրանք կատարելու ճանապարհին հանդիպում է դիմադրության օջախների։ Այդ դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը։ Նա նաև լավ գիտի, որ ընտրություններում հաղթանակ չի գրանցել, եվրոպական պետությունները, միջազգային կազմակերպությունները, բոլորն էլ Հայաստանում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ունեն, և գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Նա մեծ կեղծարարության միջոցով, այնպիսի, ինչպիսին արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իշխանությունը զավթել է և գնում է այդ վա-բանկի տրամաբանությամբ։ Իրեն ներում են դրա համար, որովհետև անհրաժեշտ է, որ նա տանի օրակարգ, որը նաև սպասարկում է աշխարհաքաղաքական շահերը։ Նա էլ ցանկանում է իր իշխանությունը պահպանել, վախեցնել, լռեցնել, վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այսինքն՝ ով ցանկանա քաղաքականությամբ զբաղվել, պետք է դառնա միայն ՔՊ-ի անդամ», -ասում է մեր զրուցակիցը։

Կարո՞ղ է այս իրավիճակն անվերջ շարունակվել։ «Կայուն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրներում բռնապետությունները կարող են երկար շարունակվել։ Կարծում եմ, որ Հայաստանը չի գտնվում կայուն աշխարհաքաղաքական միջավայրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը կարող է շարունակվել, որքան այդ անկայունությունը դեռևս կա, բայց երբ որոշակիորեն կայունանա, ընդ որում՝ չգիտենք, թե որ ուղղությամբ կկայունանա, որ գերտերությունը, ուժային կենտրոնն այստեղ կունենա գերիշխանություն, երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ նրանից շատ ավելին են պահանջելու, որքանի հնարավորություն նա այլևս չի ունենա, արդյունքում կկորցնի իր ընտրազանգվածը, այն իրենից կհիասթափվի, կա՛մ կկորցնի իր աջակցությունը տարբեր ուժային կենտրոններում, օրինակ՝ ԵՄ երկրներում տեղի ունենան իշխանությունների փոփոխություններ, և նոր ուժերն այլևս չաջակցեն իրեն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ