Դի Կապրիոյի շվեդ նմանակն առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը իր առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, Կոնրադ Աներուդը պայմանագիր է կնքել Barneys New York ռիթեյլերի հետ:
Անցած աշնանը համացանցում ակտիվորեն քննարկվում էր Աներուդի նմանությունը աշխարհահռչակ Լեոնարդո Դի Կապրիոյին: Նշվում է, որ Աներուդը որևէ մոդելային գործակալությունում գրանցված չէ, ուստի մոդայիկ ռիթեյլերի հետ կապ նա հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով:
Աներուդը զբաղվում է նաև երաժշտությամբ: Որոշ տվյալներով նա պայմանագիր ունի նաև Universal ընկերության հետ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



