Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին

ԼԱՅՖ

Hogeban.am-ը գրում է .

Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպե՞ս է պատահում, որ մենք տեղի ենք տալիս՝ առանց դիմադրության, չհասկանալով, թե ինչպես: ժամանակակից աշխարհում ոչինչ չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով:

Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես դառնում ենք կախարդական հմայքների գերին, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում:

Ի վերջո, ինչպիսի՞ն են նրանք, ովքեր գայթակղում են մեզ.

1. Գայթակղիչները լավ հոգեբաններ են: Նրանք գիտակցում են, որ մեր անձնատուր լինելու ժամանակ իրենք գլխապտույտ իշխանություն են ձեռք բերում մեզ վրա: Այդ պատճառով նրանք փորփրում են մարդկանց հոգիները, ուսումնասիրում գայթակղելու և գայթակղվելու, սիրահարության մեխանիզմները:

2. Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց: Առաջնորդվելով բնազդով կամ կիրառելով իրենց փորձառությունը՝ նրանք կարողանում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում: Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն. ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն, քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Իսկ ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ: Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում՝ հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան:

Առաջ բերել սիրահարվածության զգացում, այնուհետև, նվաճել. մի մոդել, որը ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե

սոցիալական: Սիրահարվածը ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, որ դա անբարոյական է կամ տգեղ: Որքան ուժեղ ենք փորձում դիմադրել հրապուրանքին, թովչանքի ուժին, այնքան ավելի մեծ չափով է այն մեզ հափշտակում:

Մեզնից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ: Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ (մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ) թվում է սքանչելի: Հնարավոր է, մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր մեջ՝ քաղցր թույնի պես: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ: Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը, գայթակղությունը խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա, և գործնականում, մեզնից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով: Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար, նայել կյանքին այլ աչքերով՝ գայթակղիչի աչքերով:

3. Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են: Նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումն է թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ:

4. Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են: Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասը անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ: Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջանում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից: Գայթակղիչը գիտե, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը, և որ նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը: Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք՝ առաջարկելով արկածներ և ռոմանտիկա:

5.Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ՝ դերակատարներ: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչ-որ բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում: Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես: Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է