Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները։
Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։
Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի գեթ մեկ մարդ, ով կարծում է, թե ադրբեջանական մատակարարումները զուտ տնտեսական նշանակություն ունեն։
Այդպես էլ չլուծվող հարցեր ու աճող ադրբեջանական ազդեցությունը»,- գրել է Աբրահամյանը:



