ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ զորքեր և սարքավորումներ տեղափոխելով տարածաշրջան՝ Իրանի դեմ իր ռազմական գործողության հնարավոր ընդլայնման նախապատրաստման նպատակով. հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի բազաներից Մերձավոր Արևելք են տեղակայվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ։
Աղբյուրը նաև հայտնել է, որ տարածաշրջանի ավիաբազաներում տեղակայվել են կործանիչների էսկադրիլիաներ, իսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներում գտնվող ռմբակոծիչները բերվել են մարտական բարձր պատրաստության։
Թերթը ընդգծում է, որ այս ամենը կարող է վկայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններn ընդլայնելու մտադրության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



