Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնություն

ԲԼՈԳ
ԲԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«100 ՀԱՅ ԿԱՆԱՅՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ․

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՌԵԼՅԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։

• Դիմումը մանրամասն ներկայացնում էր Հայաստանում օրեցօր խորացող մտահոգիչ իրականությունը, մասնավորապես.

Դատական իշխանության ամբողջական ենթարկումը գործադիրին,

Քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսների, այդ թվում՝ կին առաջնորդների, թիրախավորված քրեական հետապնդումներն ու երկարատև, կամայական կալանավորումները,

Ոստիկանական ուժի ապօրինի կիրառումը և պետական մակարդակով ճնշումների անհավանական աճը,

Սեփականության իրավունքի հակասահմանադրական ոտնահարումները, ընկերությունների փաստացի խլումն ու զանգվածային տնտեսական ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ։

Նախաձեռնության մասնակիցներին պետական հետապնդումներից, կամայական ձերբակալություններից և մասնագիտական ճնշումներից պաշտպանելու նպատակով մենք սկզբնապես դիմել էինք բոլորի կազմակերպություններին գաղտնիության պահպանման պայմանով, սակայն՝

Միջազգային հանրության յոթօրյա քար լռությունը

Դիմումն ուղարկելուց հետո անցել է յոթ օր․ Յոթ օր շարունակվող դատական ապօրինությունների, կամայական կալանքների և քաղաքացիական իրավունքների ոտնահարման պայմաններում այն միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցիչները, որոնք իրենց հռչակել են ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահապաններ, պահպանում են խլացուցիչ լռություն։

Այս պասիվությունը չեզոքություն չէ. սա դիվանագիտական հարմարվողականության դրսևորում է, որը լեգիտիմացնում է Հայաստանում պետական ապօրինությունները և բացարձակ անպատժելիության ազդակ հղում գործադիր իշխանությանը։

Այսօր մենք մերժում ենք այդ լռությունը և մեր հավաքական խոսքը ներկայացնում ենք հանրությանը։

Մենք դիմում ենք այս քայլին՝ լիովին գիտակցելով սպառնացող անձնական, իրավական և մասնագիտական լուրջ ռիսկերը։ Այնուամենայնիվ, երբ գաղտնիությունը ծառայում է լոկ պետական ապօրինությունները միջազգային հանրության աչքից հեռու պահելուն, անանունությունն դառնում է անընդունելի զիջում։

Հայտարարում ենք ամենայն պատասխանատվությամբ. եթե սույն հայտարարությունից հետո սույն նախաձեռնության որևէ մասնակից ենթարկվի պետական ռեպրեսիաների, կամայական հետապնդման կամ մասնագիտական ճնշումների,

պատասխանատվությունը կրելու է նաև միջազգային հանրությունը, որի լռությունը հնարավոր է դարձնում այս ապօրինությունները ՀՀ պետական մակարդակով։

Մեր Պահանջը

Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին, հավատարմագրված դեսպաններին և բազմակողմ կառույցներին.

Հրապարակայնորեն կոտրել այս լռության շղթան. Տալ հստակ և օբյեկտիվ գնահատական դատական իշխանության անկախության կորստին, կալանքը որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկային և քաղաքական ու քաղաքացիական ընդդիմախոսներին ու հանրային ձայները թիրախավորելու պետական քաղաքականությանը։

Պաշտոնապես արձագանքել քաղ հասարակության կողմից ներկայացվա դիմումներին. Դադարեցնել քաղաքացիական հասարակության հրատապ ահազանգերը լռելայն արխիվացնելու գործելաոճը և ձևավորել հաշվետու, թափանցիկ երկխոսություն անկախ քաղ հասարակության հետ։

Միջազգային ցանկացած աջակցություն պայմանավորել մարդու իրավունքների լիարժեք պահպանմամբ. Ապահովել, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական, ֆինանսական և քաղաքական գործընկերությունը խստորեն պայմանավորված լինի միջազգային պարտավորությունների փաստացի կատարմամբ, և ոչ քաղաքական նպատակահարմարությամբ։

• Մենք մեր մասնագիտական վաստակը չենք կերտել նրա համար, որ լռելայն հետևենք, թե ինչպես են համակարգված կերպով քանդվում մեր երկրի ժողովրդավարական հիմքերը։ Հայաստանի ժողովրդավարական ապագան չի կարող զոհաբերվել դիվանագիտական հարմարվողականությանը։

Ակնկալում ենք շուտափույթ արձագանք մեր այլևս հանրային կոչին։
 
Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին