Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան։ Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Բոլորին քաջ հայտնի է խաղաղ ատոմի և խաղաղ ատոմային էներգիայի նկատմամբ ցանկացած պետության իրավունքի վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Եվ այդ իրավունքը պետք է ունենա թե՛ Իրանը, թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ մյուս պետությունները», — ճեպազրույցի ընթացքում ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ աշխարհում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը նույնպես «բոլորին քաջ հայտնի է»։
Հետևեք մեզ՝ այստեղ



