Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

ԲԼՈԳ
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա «մեղքն» են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը։ Իրականում Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, որոնց մասին քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են։ Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»։

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսվել են նրանից, որ նա, ի տարբերություն շատերի, տարբեր պատրվակներով չի խուսափել զինվորական ծառայությունից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988–1991 թթ.)։ Վերադառնալուց հետո նա չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանը, այլ իր ստեղծած «Նժդեհյան Գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992–1994 թթ.)։

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է գործել հերթական մեծ «սխալը», երբ չի տրվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու հիմնադրամներից դրամաշնորհներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն ծավալելու գայթակղությանը, այլ զբաղվել է իր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների հայրենասիրական ու ռազմահայրենասիրական դաստիարակությամբ՝ հիմնելով «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։ https://hayocartsivner.am/SAehk/index.htm

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալու և դրա դիմաց նույն իշխանություններից վարձատրվելու շուրջ, այլ 2007 թվականին ստանձնեց Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով բացառապես Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պատանիների ու երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ։ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը Խաչիկ Ասրյանն աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար։)

Հայաստանի պետական կառավարման համակարգում Խաչիկ Ասրյանը ևս, այսպես ասած, հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև պաշտոնավարման 11 տարիների ընթացքում այդպես էլ չմասնակցեց պետական բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման նպատակով և այդ ամբողջ ընթացքում անգամ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից։

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքը», այն էր, որ, ի տարբերություն իր բազմաթիվ գործընկերների, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր զբաղեցրած պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավարևելյան շրջան՝ Ջրական (Ջաբրայիլ), և մեկ ամիս շարունակ մասնակցեց այդ ուղղության պաշտպանությանը՝ անթերի կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները։ https://www.facebook.com/share/v/1NWBoAuFBw/
(«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն։ www.hayocartsivner.am

Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքը», այն էր, որ, ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների և բազմաթիվ քաղաքական գործիչների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ հիպոթեքային վարկով ձեռք բերած իր տանը կամ իր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և պաշտպանեց ու անառիկ պահեց Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։

https://www.facebook.com/share/v/1HLctcdtJP/
(2018 թվականի հունիսի 23-ին Երևանում Խաչիկ Ասրյանը հիմնադրել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը։)

Խաչիկ Ասրյանի, թերևս, ամենամեծ աններելի «սխալն» ու «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն նորանկախ Հայաստանի 35 տարիների ընթացքում գործած և գործող գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների, նա անձամբ մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներին՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա։
Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» և «մեղքերի» միայն մի մասն են, սակայն նույնիսկ դրանք բավարար են հասկանալու համար, թե ինչու են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու բազմաթիվ քաղաքական գործիչներ վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»։

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար մարմին՝ Նախագահություն

Կից ներկայացվում է Խաչիկ Ասրյանի մասին համառոտ տեղեկություն․

1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ՈՒժերի ծովային հետևակում:

1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում։

2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈ կամքով ողջ է մնացել։

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար։

Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։

«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ
(2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․

www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Խաչիկ Ասրյանը միաձայն ընտրվել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ)։

2007–2018 թվականներին ազնիվ և անբասիր կերպով աշխատել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում։

Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։
 
 
Փա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով