Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմության ընթացքում զարգացման տարբեր փուլերով են անցել։ Եղել են և՛ լավ, և՛ վատ ժամանակներ։ Վերջին ամիսներին այդ հարաբերությունները լարվածության փուլ են մտել, ինչը շատերի համար դրսևորվում է մի կողմից՝ այդպես էլ ՌԴ-ից չհնչած պաշտոնական շնորհավորանքով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ տնտեսական պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Հայաստանի արտահանողների նկատմամբ։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով, այս պահի դրությամբ հարաբերությունների դեգրադացիայի փուլում ենք։ «Երրորդ կողմերը՝ Ռուսաստանի ուղղությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանի ուղղությամբ՝ Արևմուտքը, խառնվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որպեսզի նպաստեն դրանց դեգրադացիային։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներից ելնելով՝ հարաբերությունները դեգրադացվել են դեպի պատմականորեն բավականին ցածր փուլ։ Դրանից ավելի վատ հայ-ռուսական հարաբերությունները մեկ էլ եղել են 1905 և 1992 թվականներին։ Բայց երկու դեպքում էլ բավականին արագ ամեն ինչ հաղթահարվել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայել յանը։

Ռուսաստանի կիրառած տնտեսական պատժամիջոցներին տրվող բնորոշումները տարբեր են՝ պայմանավորվածություններից մինչև Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին պատժելու տարբերակ դեպի Եվրոպական միություն ռևերանսներ անելու համար։ Ի վերջո, Ռուսաստանն ինչո՞ւ ընտրեց տնտեսական պատժամիջոցների ճանապարհը։ Ըստ քաղաքագետի, հարցը պետք է դիտարկել մի կողմից՝ որպես քաղաքական պահվածքի կորեկցիա, և մյուս կողմից՝ որպես պատժի գործոն։ «Պատժի գործոնը պայմանավորված է հետևյալով։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական հարաբերություններ կառուցելու ընթացքում առաջարկել է սուբսիդավորման մոդել, և հայ-ռուսական հարաբերությունները տնտեսական մակարդակով միշտ սուբսիդավորվել են՝ սկսած գազի գնից, որը սուբսիդավորված է մոտավորապես երկու երրորդով, և վերջացրած ազատ առևտրի պայմաններով, որոնք Հայաստանին շատ ավելի ձեռնտու են, քան Ռուսաստանին։ Եվ այսպիսով ստեղծվում է իրավիճակ, որտեղ այս սուբսիդավորման մոդելն իր մեջ ենթադրում է բազմաթիվ ոչ ֆորմալ էլեմենտներ, որոնք էլ ենթադրում են հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական մակարդակը։ Հիմա, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները որոշեցին այս ոչ ֆորմալ էլեմենտները չեղարկել, ապա Ռուսաստանը ևս ոչ ֆորմալ չեղարկում է իր տված սուբսիդիաները։ Բայց քանի որ սուբսիդիաները շատ դեպքերում պայմանագրային են, ապա չեղարկումներն այս պահի դրությամբ դեռ ոչ ֆորմալ են և հստակեցված չեն։ Ինչ վերաբերում է պահվածքի կորեկցիային, ապա ուզում են դրդել Հայաստանի իշխանությանը՝ վերանայել իր վերաբերմունքը, և հենց այդ պատճառով տրվում են ժամկետներ, սահմանվում են, կոպիտ ասած, ճանապարհային քարտեզներ կամ ինչ-որ մոտեցումներ։ Եթե Հայաստանի իշխանությունն ականջալուր լինի այս ամենին, այդ պարագայում կարող է իրավիճակ փոխվել։ Ռուսական կողմն ունի ակնկալիք, որ հնարավոր է այս իրավիճակը շտկել կարճաժամկետ ճնշումներով, բայց տեսնում ենք, որ դա չի աշխատում, որովհետև այս իրավիճակը չի ձևավորվել երեկ, և այն, որ Ռուսաստանի իշխանությունները դա չէին նկատում, չի նշանակում, որ տեղի ունեցողը նոր երևույթ է։ Այս պահի դրությամբ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչը երկու երկրների հարաբերությունները դուրս կբերի դեգրադացիայի փուլից։ Հիմա գերիշխող դերն այս հարաբերությունների վրա խաղում է արտաքին ազդեցությունը։ Այն զգալիորեն ոչ ֆորմալ է, կառուցվածքային բնույթ ունի և արդեն բավականին արմատացած է։ Տեսանք այդ արտաքին ազդեցությունը նույն նախընտրական փուլում։ Այս հանգամանքն անտեսել ուղղակի հնարավոր չէ, որքան էլ ուզենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի իշխանությունների որոշումներին, նշեմ, որ ներկա հարաբերությունների ձևաչափի պարագայում սուբսիդավորման մոդելի պահպանումը բացառված է, իսկ մյուս հարցերի մասով Ռուսաստանի իշխանության պահվածքը կախված է լինելու նաև ռուսուկրաինական պատերազմի ընթացքից և արդյունքներից։ Այդ պատերազմը դեռ չի ավարտվում, և բազմաթիվ կողմեր ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի այդպես էլ մնա, օրինակ՝ Ադրբեջանը հիմա աշխատում է, որպեսզի պատերազմը չավարտվի։ Ալիևը վերջերս բարձրաձայնել է՝ իբր Ադրբեջանում տեղի է ունեցել գաղտնի հանդիպում գերմանացի և ռուս պաշտոնյաների միջև։ Եթե այն գաղտնի է եղել, ապա Ալիևի մոտեցումն այդ բանակցությունների տապալմանն է ուղղված, նա միանշանակ ուզում է, որ այս պատերազմը շարունակվի, և ոչ միայն Ալիևը, այլև տասնյակ տարբեր խաղացողներ։ Դա ստեղծում է տարածաշրջանային վակուում, որը լցնում է Թուրքիան, ինչն Ալիևին պետք է։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ, քանի դեռ Ռուսաստանում և Հայաստանում ու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունենում, դեգրադացման փուլը շարունակվելու է։ Դա նշանակում է, որ դեգրադացիան խորանալու է, ոչ թե հարաբերությունները մնալու են այսօրվա մակարդակի վրա»,-նկատում է մեր զրուցակիցը։

44-օրյա պատերազմից ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է դիվերսիֆիկացնել Հայաստանի ռազմական գնումները, տնտեսությունը և այլն՝ մեկ կենտրոնից կամ երկրից կախվածություն չունենալու համար։ Ուղղությունն այս իրավիճակում ԵՄ-ն էր, որի հետ, օրինակ՝ առևտրաշրջանառությունն էապես զիջում է դեպի Ռուսաստան տարիներ շարունակ իրականացված արտահանման ծավալներին։ Կարծիք կա, որ Հայաստանը գործիք է դառնում աշխարհաքաղաքական մեծ խաղերում։ «Նախ՝ դիվերսիֆիկացիայի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքականության ֆորմալ բնութագրումն իր իրականացնողների կողմից եղել է կոմպլեմենտարիզմ, այսինքն՝ բոլոր խաղացողների նկատմամբ բարիդրացիական հարաբերություններ ենք ձևավորում և աշխատում ենք բազմավեկտոր քաղաքականության ուղղությամբ։ Հիմա այս իշխանությունը և նրանց աջակիցները տարածում են սուտ, թե իբր Հայաստանը միակողմանի կախվածություն է ունեցել Ռուսաստանից։ Դա սուտ է, երբեք նման բան չի եղել, նման քաղաքականություն չի իրականացվել։ Սուբսիդիաները նպաստել են հարաբերությունների զարգացմանը, բայց պետք չէ դավադրապաշտության մեջ ընկնել և միակողմանի կախվածություն հորինել այնտեղ, որտեղ այն չկա։ Հայաստանին երբեք որևէ մեկը չէր արգելում հարաբերություններ զարգացնել. այնքան, որքան մեր պաշտոնյաները կարողացել են, դա զարգացրել են։ Այլ հարց է, թե ինչու բազմաթիվ ուղղություններով հնարավոր շատ քայլեր չեն արվել։ Այստեղ կդիտարկեի Արևմուտքը վերջին շարքում, որովհետև այն, ինչ հնարավոր էր արևմտյան ուղղությամբ անել 1991 թվականից սկսած, ամեն ինչ արվել է, համենայնդեպս՝ գոնե քաղաքական մակարդակում։ Տեսականում շատ բացթողումներ կան, բայց քաղաքական մակարդակում Հայաստանը միշտ ձգտում էր Արևմուտքի հետ խոր հարաբերություններ ունենալ, և հակառակը՝ անտեսել երրորդ աշխարհի երկրներին, որտեղ իսկապես դիվերսիֆիկացիայի կարիքը կա և կար միշտ։ Հիմա Եվրամիության կարիքների մասին։ ԵՄ-ն ինտենսիվորեն նպաստում է, այսպես կոչված, հայադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներին՝ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ քաղաքական մակարդակներում։ Վերջերս Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն նպաստելու է Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգահամակարգերի ինտեգրմանը։ Վերջերս տեսել ենք, որ կոմունիկացիոն դաշտում, այսպես ասած, ինտեգրում է տեղի ունենում։ ԵՄ-ին պետք չէ, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, այս ամբողջ խոսակցությունն ունի միայն քարոզչական բնույթ բացառապես ընտրողների համար, ԵՄ-ին պետք է, որ Հայաստանը թուրքացվի, մտնի Արևելք-Արևմուտք միջանցքի մեջ և դրանում ընդամենը տարանցիկ գոտի լինի, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն իրար հետ կապ ունենան և հետո հասնեն Կասպից ծովից այն կողմ՝ Միջին Ասիա, որի վրա ԵՄ-ն անմիջապես իր ազդեցությունը կպրոյեկտի։ Այդտեղ արդեն բազմաթիվ հեռանկարներ են բացվում, որոնք թե՛ էներգետիկ, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմական բնույթ են կրում, և Հայաստանը, որպես առանձին գործոն, հանդես չի գալու, որովհետև հասկանում ենք, որ միջանցքը Հայաստանի շահերի դեմ է, և նույնիսկ Փաշինյանն է դա բազմիցս հայտարարել»,-եզրափակում է Հրանտ Միքայել յանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում