Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանն ու Իրանը կստեղծեն էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։
Համաձայնության մասին հայտարարվել է Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ առևտրի զարգացումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման ոլորտում հնարավոր ծրագրերը, ինչպես նաև Հայաստան նավթամթերքի մատակարարումները։
Կողմերը կարևորել են էներգետիկ համագործակցության խորացումը և նոր համատեղ նախագծերի իրականացումը։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



