Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տարածվող անտառային հրդեհների ֆոնին տարհանված մարդկանց թիվը հասել է 220 հազարի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրայի հայտարարությանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևմուտքում արագ տարածվող հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 140 հազար մարդ։
«Գիշերը տարհանման աշխատանքներ են իրականացվել նոր բնակավայրերից, որոնք գտնվում են Արկաշոնի ծոցի հարավարևելյան հատվածում կամ մետրոպոլիայի հարակից տարածքներում (Մարշպրիմ, Լե Բարպ, Բիգանոս, Միո, Սեստա համայնքներ)։ Այժմ Ժիրոնդում տարհանվածների ընդհանուր թիվը կազմում է 220 հազար մարդ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ժիրոնդում բռնկված խոշոր հրդեհը, որը տարածվել է Արկաշոնի ծոցի շրջակայքում, ընդգրկել է դեպարտամենտի 42 հազար հեկտար տարածք։
Ֆրանսիայում անոմալ շոգի պայմաններում անտառները շարունակում են այրվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



