Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-ից

ԲԼՈԳ
Սիրելի՛ բարեկամներ,

արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեր երկրում իշխանությանը տիրացած թրքահաճո վարչախումբն ինձ ապօրինաբար զրկել է ազատությունից։

• Այս մեկ ամսվա ընթացքում նման կերպով ազատությունից զրկվել են Գագիկ Ծառուկյանը և Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ Սրբազանը և նրա ընկերները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնք համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։

Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում այս վարչախումբը պարտվել է, սակայն նրա տրամադրության տակ եղած վիթխարի վարչական ռեսուրսը, օտարների աջակցությունը, լկտի մանդատագողությունը և արհեստականորեն բարձր ընտրական շեմը թույլ են տվել նրան կառչած մնալու իշխանությունից։

 Դրանով հանդերձ՝ մեր ակտիվ քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 750 հազար մարդ, այս կամ այն կերպով դեմ է քվեարկել այս վարչախմբին՝ ցույց տալով, որ այլևս չի ցանկանում հանդուրժել նրա իշխանությունը։
Վարչախումբը դրան պատասխանել է անթաքույց բռնությամբ՝ տառացիորեն իր բոլոր մրցակիցների նկատմամբ։ Ժողովրդավարական պետությունում բռնաճնշումների այսպիսի ալիք հնարավոր չէ պատկերացնել, նույնիսկ մեր երկրի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է՝ երբևիցե «հաղթող» կողմը վրեժխնդրության այսպիսի ալիք չի բարձրացրել «պարտվողների» դեմ՝ թերևս իրականում ցույց տալով իր վախերը և մոտալուտ անկման անխուսափելիությունը։

Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը։ Ողջ երկրին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից, ապագայի հեռանկարից, այդ ապագան սեփական կամքով ընտրելու ազատությունից։

Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը, նրա անցյալը, ներկան, և փորձ է արվում ազատազրկելու նաև նրա ապագան։

Նման պայմաններում էր, որ Հեմինգուեյը մի անգամ ասել է՝ «Մի հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը։ Նրանք ղողանջում են քեզ համար»։ Թող ձեզ չմոլորեցնեն վարչախմբի ստահոդ պատումները, քննչական կոմիտեի կեղծ հաղորդագրությունները՝ անհնար է, որ այսքան տարբեր մարդիկ, որոնք մինչև քաղաքականություն մուտք գործելն ապրում էին պարկեշտ կյանքով, միանգամից հետո հանցագործ դառնային։ Նրանք «հանցանք» են կատարել՝ հակադրվելով երկրում իշխող թրքահաճո վարչախմբին, «հանցանք» են կատարել՝ ձեզ ընտրության հնարավորություն տալով, ներկայացնելով ձեր ազատ կամքը։ Ուստի այսօր զանգերը ղողանջում են ձեզնից յուրաքանչյուրի համար, և պետք չէ սպասել այն օրվան, երբ քննչական կոմիտեն կգա անձամբ ձեր հետևից՝ ինչ-որ իմաստով այն արդեն եկել է։

Ուստի ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում, երբ ղողանջում էին Սուրբ Էջմիածնի զանգերը։ Քանզի թշնամին, պարտվելով Սարդարապատում, այսօր մեր երկիրը փորձում է գրավել ներսից՝ իր կամակատարների միջոցով։

Սակայն եթե այսօր ազատությունից զրկված յուրաքանչյուր հայորդու փոխարեն պայքարի դուրս գան հարյուրները և հազարները, նույն թշնամին նորից կընկրկի։ Ուստի այսօր այդ կռիվը ձեզնից յուրաքանչյուրինն է, և ձեզնից յուրաքանչյուրի ազատ կամքով է կերտվելու մեր հաղթանակը։ Աստված զորավիգ պայքարող և չհանձնվող հայ մարդուն։

Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, 26․07․2026, «Արմավիր» ՔԿՀ
------------
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը
 
Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին