Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան

ԲԼՈԳ
Արփինե Հովհաննիսյան, Ձեր հրապարակած տեքստին մի քանի կարևոր դիտարկում։

Քաղաքական գնահատական տալու իրավունքը, իհարկե, ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն քաղաքական գնահատականն արժեք է ստանում միայն այն դեպքում, երբ այն ամբողջական է, հավասարակշռված և արտացոլում է իրականությունը, այլ ոչ թե միայն այն հատվածը, որը ձեռնտու է հեղինակին։

Ձեր ներկայացրած պատկերը հիմնականում կառուցված է թվերի վրա, սակայն քաղաքականությունը միայն թվերի հանրագումար չէ։ Քաղաքականությունը նաև այն միջավայրն է, որի պայմաններում այդ աշխատանքն իրականացվել է՝ քաղաքական ճնշումներ, հետապնդումներ, կալանքներ, սահմանափակումներ, ուժային գործողություններ և այն իրական գինը, որը վճարվել է քաղաքական պայքարի ընթացքում։

Եթե խոսում ենք պարգևավճարների մասին, ապա անհրաժեշտ է նշել նաև այն փաստերը, որոնք չեն տեղավորվում ներկայացված շրջանակում։ Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարները ուղղվել են բարեգործական նպատակների, և այդ մասին առկա են փաստական ապացույցներ։

Եթե խոսում ենք ընդդիմության աշխատանքի մասին, ապա պետք է խոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր այդ տարիներին ենթարկվել են քաղաքական ճնշումների։ Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ կիրառված կալանքը, Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ իրականացված քրեական գործընթացները և բազմաթիվ այլ դեպքեր նույնպես այդ ժամանակաշրջանի քաղաքական իրականության մասն են։

Չի կարելի գնահատել ընդդիմության գործունեությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ ոչ միայն աշխատել են խորհրդարանում, այլև պայքարել են փողոցում՝ ենթարկվելով ճնշումների, հետապնդումների և անձնական ծանր հետևանքների։

Քաղաքական քննադատությունը ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն երբ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին չեն եղել այդ պայքարի առաջին գծում, տարիներ անց փորձում են գնահատականներ տալ նրանց, ովքեր այդ ճանապարհն անցել են, դա առնվազն հարցեր է առաջացնում։
Քաղաքականությունը միայն ելույթների, հոդվածների կամ վերլուծությունների դաշտ չէ։

Քաղաքականությունը նաև պատասխանատվություն է այն պահին, երբ հեշտ չէ, երբ վտանգավոր է, երբ պետք է ընտրություն կատարել՝ մնալ դիտորդ, թե կանգնել պայքարի առաջնագծում։

Այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքական գնահատական պետք է սկսվի ոչ միայն ուրիշների գործողությունների վերլուծությունից, այլ նաև սեփական քաղաքական ճանապարհի և սեփական պատասխանատվության գնահատումից։

Մարդիկ, ովքեր անցել են պայքարի, ճնշումների և դժվարությունների միջով, բնականաբար պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություն։ Բայց նրանք նաև իրավունք ունեն հարցնելու՝ այդ քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր, ոչ թե միայն անցյալի մասին խոսելու հնարավորություն։
 
Հատկանշական է, որ վերը նշված քաղաքական գործընթացների և հետապնդումների ընթացքում մենք Ձեզ չենք տեսել ընդդիմադիրների կողքին՝ ոչ դատարաններում, ոչ բանտերում, ոչ փողոցային պայքարի ընթացքում, ոչ էլ այն օրերին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների և ընդդիմադիրների նկատմամբ։

Հետևաբար, տիկին Հովհաննիսյան, քաղաքական գնահատականներ տալու իրավունքը յուրաքանչյուրն ունի, բայց քաղաքական պատասխանատվությունն ու վստահությունը ձևավորվում են ոչ միայն խոսքերով, այլև այն պահերին, երբ անհրաժեշտ է կանգնել կողք կողքի և կրել պայքարի իրական պատասխանատվությունը։

Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպումների հետ։ Եվ պատճառը ոչ թե անձնական վերաբերմունքն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը։

Քաղաքական գնահատականները պետք է կառուցվեն ամբողջական փաստերի վրա, ոչ թե ընտրովի հիշողության՝ ներկայացնելով միայն առանձին թվեր, այլ ոչ քաղաքական գործընթացների և իրադարձությունների ամբողջական բովանդակությունը։
 
Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով