29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում 29-ամյա Մայքլ Բրաունը ձերբակալվել է այն բանից հետո, երբ, ըստ իրավապահների, առանց ծնողների թույլտվության տարել է իր 15 ամսական զարմիկին։ Դեպքի մասին հայտնում է People-ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ։ Բրաունը վերցրել է երեխային, նստեցրել մեքենան՝ առանց մանկական անվտանգության նստատեղի, և հեռացել անհայտ ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Դեպքից հետո նա չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հարազատներին չի հաջողվել գտնել նրան նաև տանը։
Վախենալով, որ երեխան առևանգվել է, նորապսակ ծնողները դիմել են ոստիկանություն։ Սկսված որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի ժամ անց իրավապահները հայտնաբերել են մեքենան՝ ճանապարհի եզրին կայանված վիճակում։
Ինչպես հայտնում է Past.am-ը, Մայքլ Բրաունին և 15 ամսական երեխային գտել են մեքենայում քնած։ Երեխան չի տուժել և վերադարձվել է ծնողներին։
Բրաունը ձերբակալվել է, իսկ նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ։ Գործի հանգամանքները շարունակում են պարզվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



